Արթուր Պապյան
MDI Հայաստանի տնօրեն
Արթուր Պապյանը «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» տնօրենն է, Techsoup-ի ներկայացուցիչը Հայաստանում ինչպես նաև CyberHUB-AM թիմի համահիմնադիր։ Արթուրը նաև ՏՏ և մեդիա ոլորտի հետազոտող և վերլուծաբան է։
Սամվել Մարտիրոսյան
ArmSec հիմնադրամի տնօրեն
Սամվել Մարտիրոսյանը ներգրավված է տեղեկատվության հետ կապված տարբեր ոլորտներում։ Հանդիսանում է ArmSec հիմնադրամի տնօրեն, CyberHUB-AM թիմի համահիմնադիր։ Զբաղվում է տեղեկատվական անվտանգության տարբեր ուղղություններով, ինչպես կիբերանվտանգության, այնպես էլ՝ բովանդակային ուղղություններով, ներառյալ փաստերի ստուգումը և կեղծ լուրերի տարածումը։
Վարդան Արզումանյան
ՏՏ աուդիտոր
Վարդան Արզումանյանը ՏՏ անվտանգության մասնագետ է, ՏՏ աուդիտոր, ցանցային և համակարգչային ադմին։
Միքայել Ղազարյան
Ծրագրավորող
Վեբ ծրագրավորող և ճարտարագետ, ով ավելի քան 15 տարվա փորձ ունի ծրագրային ապահովման նախագծման, մշակման, վերամշակման, ինչպես նաև համակարգերի և լուծումների օպտիմիզացիայի և միգրացիայի ոլորտում՝ ուշադրության առանցքում ունենալով անվտանգությունը, հուսալիությունը և ճկունությունը։