WhatsApp-ի հաշվի պաշտպանությունը

2fa, meta, security, WhatsApp

12 Փտր 2023

Կիբերհանցագործները հաճախ հարձակվում են Facebook-ի կամ Instagram-ի հաշիվների վրա, բայց անուշադիր մարդը կարող է կորցնել նաև WhatsApp-ի իր հաշիվը։

Որպեսզի խուսափեք նման հեռանկարից, ուղղակի հարկ է հետևել մի քանի պարզ քայլի։

Առաջին, երբեք ոչ մեկին մի փոխանցեք WhatsApp-ի վերականգնման կոդը, որը դուք ստանում եք հեռախոսին՝ SMS-ին տեսքով։ Այն բացառապես ձեզ համար է, և ուրիշի ձեռքում թույլ կտա տեղափոխել WhatsApp-ի ձեր հաշիվը չարագործի հեռախոս, իսկ դուք կկորցնեք մուտքը ձեր հաշիվ։

Երկրորդ, անցեք WhatsApp-ի կարգավորումներ և ակտիվացրեք երկփուլային վավերեցումը։ Դուք պետք է ներմուծեք վեցանիշ թիվ։ Այդ դեպքում, անգամ եթե չարագործները որևէ կերպ տիրացել են ձեր վերականգնման կոդին, միևնույն է, չեն կարողանա տիրանալ ձեր հաշվին՝ առանց այդ լրացուցիչ թվերի։ Անշո՛ւշտ, ինքներդ հանկարծ չմոռանաք այդ՝ լրացուցիչ կոդը։