Ինչ անել, եթե ձեր հաշիվը կոտրել են

Account, Facebook, Hacked, Instagram, meta, Recovery, security

12 Փտր 2023

Եթե Facebook-ի կամ Instagram-ի ձեր հաշիվը կոտրել են, նախ մի մատնվեք խուճապի։

Երկրորդ, սկսեք վերականգնման գործընթացը։ Նախընտրելի է օգտագործել համակարգիչ և նախօրոք դուրս գալ այլ՝ բացված հաշիվներից։ Այնուհետև, մուտք գործել հետևյալ հասցեներ՝ facebook.com/hacked կամ instagram.com/hacked ։ Ուշադիր կարդալով՝ անցեք բոլոր փուլերը։

Ձեզնից կարող են պահանջել հաստատել ձեր անձը։ Օրինակ, ուղարկել ձեր անձնագրի նկարը։ Եթե արդյունք չտվեց, հարկ է սպասել և կրկնել գործողությունները։