Տարօրինակ հաղորդագրություն 𝐌𝐞𝐬𝐬𝐞𝐧𝐠𝐞𝐫-ով, անհանգստանալու հիմքեր առայժմ չկան

05 Փտր 2022

Այս օրերին ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր այսպիսի հաղորդագրություն են ստանում՝ Messenger alerts about unrecognized logins into your Facebook account are disabled. You will continue receiving login warnings via system notifications like this one․

essenger alerts about unrecognized logins into your Facebook account are disabled.

Սա կապված է ֆեյսբուքյան անվտանգության կարգավորումների մի ենթաբաժնի հետ, որը թույլ է տալիս մի քանի տարբերակով, այդ թվում՝ Messenger-ով ծանուցում ստանալ, եթե ինչ-որ տարօրինակ մուտք է արձանագրվել Ձեր օգտահաշիվ։
Ծանոցումը ուսումնասիրելիս պարզվում է, որ․

  • Ծանուցումը իսկապես եկել է ֆեյսբուքյան լեգիտիմ էջից
  • Չնայած դրանում ասված է, որ Messenger-ով ծանուցումներ այլևս չեն ուղարկվելու, օգտահաշվի համապատասխան կարգավորումներում այս հնարավորությունը շարունակում է ակտիվացված մնալ
  •  Նման ծանուցում ստացել են նաև այլ երկրներում՝ այս մասին Reddit-ում քննարկում է ծավալվել, որտեղ նույնպես կոնկրետ բան չեն ասում
  • Facebook-ի պաշտոնական էջերում ոչինչ չի հաղորդվում

essenger alerts about unrecognized logins into your Facebook account are disabled.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․ Խուճապի մատնվելու, գաղտնաբառ փոխելու որևէ հիմք չկա։ Ամեն դեպքում՝ սա լավ առիթ է հիշելու անվտանգության մասին և այցելելու Ձեր ֆեյսբուքյան օգտահաշվի անվտանգության կարգավորումներ՝ գուցե ժամանակն է փոխել գաղտնաբառը, համոզվել, որ միացված է երկփուլային պաշտպանությունը, ստուգել, արդյոք ապահով էլ-փոստային հասցե եք տրամադրել գաղտնաբառի վերականգնման բաժնում և առհասարակ՝ անվտանգության շաբաթօրյակ անցկացնել ֆեյսբուքյան պրոֆիլում։