ԱՐԻ՛ ԿԻԲԵՌՉԱՏ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և CyberHUB-AM-ը իրականացրել են թվային անվտանգության թեմայով առցանց դասընթացների շարք մանկավարժների համար՝ համագործակցելով «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ։
Դասընթացների նախաձեռնությունն իրականացվել է Կիբեռչատ հարթակի շրջանակում, որը երեխաների և դեռահասների կիբեռաջակցության առաջին գործիքն է Հայաստանում։
Մանկավարժների իրազեկմանն ուղղված մեր վեբինարների շարքը՝ թվային անվտանգության, կիբեռբուլինգի և անձնական տվյալների պաշտպանության թեմայով ներգրավել է 703 մանկավարժի՝ Հայաստանի բոլոր մարզերից։ Վեբինարների շարքին և հետագա իրազեկման նյութերի ստացմանը բաժանորդագրվել է 1054 մանկավարժ։ Մասնակիցները նաև կիսվել են թեմայի առնչությամբ իրենց գնահատականներով և պատկերացումներով։
Ստորև ներկայացված են վեբինարների թեմաները, սահիկաշարերը և տեսաձայնագրությունները։
- «Առավել ապահով և անվտանգ թվային միջավայր երեխաների համար» դասընթացների շրջանակում CyberHUB-AM-ի թվային անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադառնում է՝
- երեխաներին և դեռահասներին սպառնացող առցանց վտանգներին,
- թիրախավորման միտումներին,
- թվային անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը։
Սահիկաշարը հասանելի է այստեղ՝ CyberChat_PPT_Samvel Martirosyan
- «Առավել ապահով և անվտանգ թվային միջավայր երեխաների համար» դասընթացների շրջանակում CyberHUB-AM-ի թվային անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը անդրադառնում է՝
- երեխաների և դեռահասների կիբեռբուլինգի տարածված տեսակներին,
- դրա անցանց և առցանց դրսևորումներին,
- և դրա կանխարգելմանը։
Սահիկաշարը հասանելի է այստեղ՝ CyberChat_PPT_Artur Papyan
- «Առավել ապահով և անվտանգ թվային միջավայր երեխաների համար» դասընթացների շրջանակում CyberHUB-AM-ի իրավաբան Գևորգ Հայրապետյանը անդրադառնում է՝
- անձնական և զգայուն տվյալներին,
- ինչ առանձնահատկություններ ունեն երեխային վերաբերող տվյալների մշակումը,
- համապատասխան օրենսդրությանը Հայաստանում,
- ինչպես նաև երեխայի լավագույն շահին։
Սահիկաշարը հասանելի է այստեղ՝ CyberChat_PPT_Gevorg Hayrapetyan
ԱՐԻ՛ ԿԻԲԵՌՉԱՏ
——
Վեբինարների շարքն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։ Այստեղ արտահայտված կարծիքները պատկանում են ԿիբեռՉատի հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ:



