«Առավել ապահով և անվտանգ թվային միջավայր երեխաների համար» վեբինարների շարք

19 Հկտ 2025

ԱՐԻ՛ ԿԻԲԵՌՉԱՏ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և CyberHUB-AM-ը իրականացրել են թվային անվտանգության թեմայով առցանց դասընթացների շարք մանկավարժների համար՝ համագործակցելով «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ։

Դասընթացների նախաձեռնությունն իրականացվել է Կիբեռչատ հարթակի շրջանակում, որը երեխաների և դեռահասների կիբեռաջակցության առաջին գործիքն է Հայաստանում։

Մանկավարժների իրազեկմանն ուղղված մեր վեբինարների շարքը՝ թվային անվտանգության, կիբեռբուլինգի և անձնական տվյալների պաշտպանության թեմայով ներգրավել է 703 մանկավարժի՝ Հայաստանի բոլոր մարզերից։ Վեբինարների շարքին և հետագա իրազեկման նյութերի ստացմանը բաժանորդագրվել է 1054 մանկավարժ։ Մասնակիցները նաև կիսվել են թեմայի առնչությամբ իրենց գնահատականներով և պատկերացումներով։

Ստորև ներկայացված են վեբինարների թեմաները, սահիկաշարերը և տեսաձայնագրությունները։

  1. «Առավել ապահով և անվտանգ թվային միջավայր երեխաների համար» դասընթացների շրջանակում CyberHUB-AM-ի թվային անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադառնում է՝ 
  • երեխաներին և դեռահասներին սպառնացող առցանց վտանգներին,
  • թիրախավորման միտումներին, 
  • թվային անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը։

Սահիկաշարը հասանելի է այստեղ՝ CyberChat_PPT_Samvel Martirosyan

  1. «Առավել ապահով և անվտանգ թվային միջավայր երեխաների համար» դասընթացների շրջանակում CyberHUB-AM-ի թվային անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը անդրադառնում է՝ 
  • երեխաների և դեռահասների կիբեռբուլինգի տարածված տեսակներին, 
  • դրա անցանց և առցանց դրսևորումներին, 
  • և դրա կանխարգելմանը։

Սահիկաշարը հասանելի է այստեղ՝ CyberChat_PPT_Artur Papyan

  1. «Առավել ապահով և անվտանգ թվային միջավայր երեխաների համար» դասընթացների շրջանակում CyberHUB-AM-ի իրավաբան Գևորգ Հայրապետյանը անդրադառնում է՝
  • անձնական և զգայուն տվյալներին, 
  • ինչ առանձնահատկություններ ունեն երեխային վերաբերող տվյալների մշակումը, 
  • համապատասխան օրենսդրությանը Հայաստանում, 
  • ինչպես նաև երեխայի լավագույն շահին։

Սահիկաշարը հասանելի է այստեղ՝ CyberChat_PPT_Gevorg Hayrapetyan

ԱՐԻ՛ ԿԻԲԵՌՉԱՏ

——

Վեբինարների շարքն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։ Այստեղ արտահայտված կարծիքները պատկանում են ԿիբեռՉատի հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ: