15 Հլս 2024
Համակարգչային սարքերին հեռավար հասանելիություն տրամադրող ծրագրային ապահովման ստեղծող TeamViewer (ԹիմՎյուեր) ընկերությունը տեղեկացրել է, որ հաքերները կոտրել են իրենց աշխատակցի օգտահաշիվը և դրա միջոցով ներթափանցել ընկերության ներքին տեղեկատվական համակարգ, իսկ այնուհետև գողացել են գաղտնագրված գաղտնաբառեր։
Համաձայն ԹիմՎյուերի փոխանցած տեղեկությունների, Կրեմլի կողմից աջակցություն ստացող և ռուսւաստանի ներքին հետախուզության ծառայության հետ ասոցացվող APT29 / Midnight Blizzard մականունները ստացած խմբավորումը չի կարողացել հասանելիություն ստանալ հաճախորդների տվյալներին։
Ընկերությունը հարձակման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱՄՆ֊ի իրավապահ մարմիններին, ինչպես նաև խստացրել է ընկերության աշխատակիցների նույնականացման ընթացակարգերը։
ԹիմՎյուերը նախկինում նույնպես ենթարկվել է հարձակումների, իսկ համակարգիչներին հեռավար հասանելիություն ստանալու լուծումները պարբերաբար չարաշահվել են ցանցահենների կողմից չարամիտ նպատակներով։ Նմանօրինակ դեպքեր արձանագրվել են նաև Հայաստանում, երբ ցանցահենները, օրգագործելով լրատվական խմբագրություններում միացված ԹիմՎյուեր ծրագրային ապահովումը, հասանելիություն են հայաստանյան լրատվական կայքերի և ֆեյսբուքյան էջերի և այնտեղ ադրբեջանական կոնտենտ տեղադրել։
Վերը նկարագրված հարձակման մասին տեղեկատվության ֆոնին ԹիմՎյուերի հայաստնայան օգտատերերին խորհուրդ է տրվում փոխել իրենց գաղտնաբառերը, միացնել երկգործոն նույնականացումը, և առհասարակ՝ խուսափել ԹիմՎյուերը միշտ միացված պահելու պրակտիկայից։
Հոդվածի հեղինակ՝
Ալեքս Մարտիրոսյան
——————————
Սույն բլոգը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: