Ինչ է Ֆիշինգը և ինչպես պաշտպանվել դրանից

physhing, ձկնորսություն, Ֆիշինգ

25 Հկտ 2019

2016 թվականից մի շարք ադրբեջանական հաքերային թիմեր իրականցնում են ակտիվ գործողություններ հայաստանյան օգտատերերի դեմ։ Թիրախ են հանդիսանում հիմնականում Ֆեյսբուքի, Ինստագրամի հաշիվները և էլեկտրոնային փոստերը։ Հարձակումները ունեն խնդիր պարզապես վնաս տալ հայերին՝ ելնելով միայն հայատյացությունից և ազգայնական մղումներից։ Ինչը նշանակում է, որ թիրախ կարող է հանդիսանալ յուրաքանչյուր հայաստանցի կամ մարդ, ով ապրում է Հայաստանից դուրս, բայց ունի հայկական ազգանուն։

Ինչպե՞ս են իրականացվում հարձակումները

Հարձակումները իրականացվում են ստանդարտ սխեմաներով արդեն երեք տարի, բայց շարունակում են գտնել հաջող թիրախների։
Հարձակումները օրինականացվում են ֆիշինգային մեթոդներով։ Հիմնականում մի քանի սցենար է աշխատում․

  1. Մարդկանց կամ էջերին վերջին գրառման տակ մեկնաբանություններում էջ է դիմում, որի անվան մեջ կա Ֆեյսբուք բառը։ Այսինքն, տպավորություն է ստեղծվում, որ դիմում է հենց սոցցանցի ադմինիստրացիան։ Սովորաբար կամ վախեսնում են, որ տվյալ հաշիվը հարձակման մեջ է գտնվում։ Կամ իբր հաշիվը խախտել է ֆեսյբուքյան կանոնները և արգելափակման վտանգի տակ է գտնվում։ Երկու դեպքում էլ օգտվողին առաջարկվում է գնալ տրված հղումով։
  2. Նմանատիպ հաղորդագրություն մարդ ստանում է ֆեյսբուքի, Ինստագրամի կամ իր էլ․ փոստի ադմինիստրացիայի անունից, բայց արդեն էլեկտրոնային փոստով։ Եվ կրկաին կա հղում, որն առաջարկում է լուծում։
  3. Օգտվողը էլեկտրոնային փոստով ստանում է նամակ Ինստագրամից կամ Ֆեյսբուքից, ուր առաջարկվում է ստանալ կապույտ նշան (verification badge)՝ հետևելով հղմանը։

Բոլոր դեպքերում հղումը տանում է դեպի էջեր, որոնք կրկնօրինակում են սոցցանցի կամ էլեկտրոնային փոստի մուտքային էջը, սակայն տեղադրված են այլ հասցեում։ Տվյալների մուտքագրումը բերում է դրնց կորզմանը հաքերների կողմից։

  • Մարդկանց կամ էջերին վերջին գրառման տակ մեկնաբանություններում էջ է դիմում, որի անվան մեջ կա Ֆեյսբուք բառը։ Այսինքն, տպավորություն է ստեղծվում, որ դիմում է հենց սոցցանցի ադմինիստրացիան։ Սովորաբար կամ վախեսնում են, որ տվյալ հաշիվը հարձակման մեջ է գտնվում։ Կամ իբր հաշիվը խախտել է ֆեսյբուքյան կանոնները և արգելափակման վտանգի տակ է գտնվում։ Երկու դեպքում էլ օգտվողին առաջարկվում է գնալ տրված հղումով։
  • Նմանատիպ հաղորդագրություն մարդ ստանում է ֆեյսբուքի, Ինստագրամի կամ իր էլ․ փոստի ադմինիստրացիայի անունից, բայց արդեն էլեկտրոնային փոստով։ Եվ կրկաին կա հղում, որն առաջարկում է լուծում։
  • Օգտվողը էլեկտրոնային փոստով ստանում է նամակ Ինստագրամից կամ Ֆեյսբուքից, ուր առաջարկվում է ստանալ կապույտ նշան (verification badge)՝ հետևելով հղմանը։