ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են առցանց հարթակներում ապահովել իրավապաշտպանների անվտանգությունը

12 Մյս 2024

2024 թվականի մարտին Վաշինգտոնն ու Բրյուսելը հանդես եկան համատեղ 10 առաջարկություններով՝ ուղղված միջազգային գործունեություն ծավալող առցանց հարթակներին։ Ըստ այդմ՝ առցանց հարթակներում խոցելի խմբերի պաշտպանությունն ապոհովող տաս գործողություններն են․

  1. Պարտավորությունների ստանձնումը մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ առցանց հարթակները պետք է մշակեն, հրապարակեն ու կիրառեն մարդու իրավունքները պաշտպանող պարտավորություն, որը պետք է պարունակի շահագրգիռ կողմերի մոտեցումներ և հաստատված լինի տվյալ ընկերության ղեկավարության կողմից ու մաս կազմի կազմակերպության գործունեությանը:
  2. Մարդու իրավունքների պաշտպանների առջև ծառացած վտանգների, սպառնալիքների բացահայտումը առցանց հարթակները պետք է բացահայտեն մարդու իրավունքների պաշտպաններին սպառնացող վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ վերջիններիս գործունեության արդյունքում: Ռիսկերի գնահատումները պետք է լինեն համապարփակ, կատարվեն շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով և պարբերաբար։ Ի հայտ եկող ռիսկերի մասին առցանց հարթակները պետք է տեղեկացնեն մարդու իրավունքների պաշտպաններին։
  3. Տեղեկատվություն փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանների, քաղհասարակության ներկայացուցիչների և ոլորտային գործընկերների հետառցանց հարթակները պետք է մշտական ու թափանցիկ երկխոսություն հաստատեն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր ցանցերի և շահագրգիռ այլ կողմերի հետ՝ փոխվստահության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանների անվտանգության ամրապնդման համար։ Առցանց հարթակները պետք է գործակցեն ոլորտային գործընկերների հետ՝ բացահայտելու մարդու իրավունքների պաշտպանների առջև վեր հառնող ռիսկերը և արդյունավետ պայքարելու դրանց դեմ:
  4. Քաղաքականության իրականացման ծրագրի մշակումն ու կիրառումը՝ մեղմելու ռիսկերը, կանխելու սպառնալիքներն ու մշտադիտարկում իրականացելու՝ սեփական գործունեության արդյունավետությունը չափելու համար առցանց հարթակները պետք է մշակեն մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրենց քաղաքականության իրականացման համապարփակ ծրագրեր, որոնք պետք է պարունակեն ռիսկերը որոշակիացնող ու մեղմող, անբարենպաստ ազդեցությունները կանխող և գործողությունների արդյունավետությունը չափող մշտադիտարկման քայլեր։ Ծրագրերի մշակման ընթացքում հարկ է հաշվի առնել ոչ միայն սեփական ռեսուրսներն ու նպատակները, այլև բովանդակալից խորհրդակցություններ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ:
  5. Մարդու իրավունքների պաշտպանության նպատակով կարողությունների առանձնացումը առցանց հարթակները պետք է առաջնահերթ կերպով առանձնացնեն իրենց կարողությունների մի մասը՝ մարդու իրավունքների պաշտպանության համար, և այդ նպատակով իրականացնեն փաստերի ստուգման գործառույթներ, սեփական ու կապալառուների անձնակազմերի վերապատրաստում՝ այդ ուղղությամբ, ռիսկերի ու կարքիների բացահայտում՝ հատկապես որոշակի իրադարձությունների, օրինակ՝ ընտրություների, բողոքի ակցիաների, հակամարտությունների կամ այլ ճգնաժամային իրավիճակների ժամանակ։
  6. Տեղական պայմաններում ռիսկերը դիմագրավելու կարողությունների զարգացումը առցանց հարթակները պետք է ստեղծեն կարողություններ՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և մարդու իրավուքնների պաշտպանների համար տեղային ռիսկերի յուրահատկությունները։ Նման կարողությունները պետք է ներառեն տեղական լեզվին վերաբերող ունակությունների զարգացում և ըմբռնում, թե որչափ է սահմանափակված քաղաքացիական տարածքը տվյալ երկրում կամ տարածաշրջանում:
  7. Մարդու իրավունքների պաշտպաններին անվտանգության գործիքների ու անվտանգության ուսուցման տրամադրումը առցանց հարթակները պետք է տրամադրեն համապատասխան, օգտատիրոջ համար հարմար կարգավորումներ և գործիքակազմ՝ հստակ հրահանգներով, որպեսզի հնարավորություն ընձեռեն մարդու իրավունքների պաշտպաններին և նրանց ներկայացնող վստահելի գործընկերներին արագորեն իրականցնել իրենց թվային պաշտպանությունը։ Այս ամենը պետք է ապահովվի տեղական լեզուներով:
  8. Մարդու իրավունքների պաշտպանների համար միջադեպերի մասին տեղեկացման մատչելի ուղիների ստեղծումն ու պահպանումը առցանց հարթակները պետք է ստեղծեն միջադեպերի մասին տեղեկացնելու մատչելի, անվտանգ և արձագանքող ուղիներ, որոնք թույլ կտան արագ արձագանքել մարդու իրավունքների պաշտպաններին, քաղհասարակության վստահելի ներկայացուցիչների՝ ծառացած ռիսկերի ու սպառնալիքների առնչությամբ։ Ի լրումն, հնարավորության սահմաններում, առցանց հարթակները պետք է անհապաղ տեղեկացնեն մարդու իրավունքների պաշտպաններին վտագների ո ռիսկերի մասին, որոնց վերաբերյալ վերջիններս կարող են տեղյալ չլինել։
  9. Պաշտպանության միջոցների զարգացնելը և տրամադրումը առցանց հարթակները պետք է ձգտեն մեղմել մարդու իրավունքների պաշտպանների առջև հառնող ռիսկերն ու սպառնալիքները, որոնք ուղղակիորեն կապված են նրանց գործունեության հետ և ապահովեն հասանելի մեխանիզմներ՝ առցանց հարթակում վնասի փոխհատուցման կամ բողոքարկման համար։
  10. Թափանցիկության, հանրային հաշվետվության և շարունակական բարելավմանն ուղղված պարտավորության ստանձնումը առցանց հարթակները պետք է վերահսկեն և գնահատեն մարդու իրավուքնների պաշտպանների անվտանգության ապահովման ջանքերի արդյունավետությունը, պարտավորվեն իրականացնել շարունակական ուսուցում, զեկուցել արդյունքների մասին և քաղած դասերը ինտեգրեն սեփական քաղաքականության մեջ:

Սույն հրապարակման աղբյուրն է։