2024 թվականի մարտին Վաշինգտոնն ու Բրյուսելը հանդես եկան համատեղ 10 առաջարկություններով՝ ուղղված միջազգային գործունեություն ծավալող առցանց հարթակներին։ Ըստ այդմ՝ առցանց հարթակներում խոցելի խմբերի պաշտպանությունն ապոհովող տաս գործողություններն են․
- Պարտավորությունների ստանձնումը մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ․ առցանց հարթակները պետք է մշակեն, հրապարակեն ու կիրառեն մարդու իրավունքները պաշտպանող պարտավորություն, որը պետք է պարունակի շահագրգիռ կողմերի մոտեցումներ և հաստատված լինի տվյալ ընկերության ղեկավարության կողմից ու մաս կազմի կազմակերպության գործունեությանը:
- Մարդու իրավունքների պաշտպանների առջև ծառացած վտանգների, սպառնալիքների բացահայտումը․ առցանց հարթակները պետք է բացահայտեն մարդու իրավունքների պաշտպաններին սպառնացող վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ վերջիններիս գործունեության արդյունքում: Ռիսկերի գնահատումները պետք է լինեն համապարփակ, կատարվեն շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով և պարբերաբար։ Ի հայտ եկող ռիսկերի մասին առցանց հարթակները պետք է տեղեկացնեն մարդու իրավունքների պաշտպաններին։
- Տեղեկատվություն փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանների, քաղհասարակության ներկայացուցիչների և ոլորտային գործընկերների հետ․ առցանց հարթակները պետք է մշտական ու թափանցիկ երկխոսություն հաստատեն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր ցանցերի և շահագրգիռ այլ կողմերի հետ՝ փոխվստահության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանների անվտանգության ամրապնդման համար։ Առցանց հարթակները պետք է գործակցեն ոլորտային գործընկերների հետ՝ բացահայտելու մարդու իրավունքների պաշտպանների առջև վեր հառնող ռիսկերը և արդյունավետ պայքարելու դրանց դեմ:
- Քաղաքականության իրականացման ծրագրի մշակումն ու կիրառումը՝ մեղմելու ռիսկերը, կանխելու սպառնալիքներն ու մշտադիտարկում իրականացելու՝ սեփական գործունեության արդյունավետությունը չափելու համար․ առցանց հարթակները պետք է մշակեն մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրենց քաղաքականության իրականացման համապարփակ ծրագրեր, որոնք պետք է պարունակեն ռիսկերը որոշակիացնող ու մեղմող, անբարենպաստ ազդեցությունները կանխող և գործողությունների արդյունավետությունը չափող մշտադիտարկման քայլեր։ Ծրագրերի մշակման ընթացքում հարկ է հաշվի առնել ոչ միայն սեփական ռեսուրսներն ու նպատակները, այլև բովանդակալից խորհրդակցություններ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ:
- Մարդու իրավունքների պաշտպանության նպատակով կարողությունների առանձնացումը․ առցանց հարթակները պետք է առաջնահերթ կերպով առանձնացնեն իրենց կարողությունների մի մասը՝ մարդու իրավունքների պաշտպանության համար, և այդ նպատակով իրականացնեն փաստերի ստուգման գործառույթներ, սեփական ու կապալառուների անձնակազմերի վերապատրաստում՝ այդ ուղղությամբ, ռիսկերի ու կարքիների բացահայտում՝ հատկապես որոշակի իրադարձությունների, օրինակ՝ ընտրություների, բողոքի ակցիաների, հակամարտությունների կամ այլ ճգնաժամային իրավիճակների ժամանակ։
- Տեղական պայմաններում ռիսկերը դիմագրավելու կարողությունների զարգացումը․ առցանց հարթակները պետք է ստեղծեն կարողություններ՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և մարդու իրավուքնների պաշտպանների համար տեղային ռիսկերի յուրահատկությունները։ Նման կարողությունները պետք է ներառեն տեղական լեզվին վերաբերող ունակությունների զարգացում և ըմբռնում, թե որչափ է սահմանափակված քաղաքացիական տարածքը տվյալ երկրում կամ տարածաշրջանում:
- Մարդու իրավունքների պաշտպաններին անվտանգության գործիքների ու անվտանգության ուսուցման տրամադրումը․ առցանց հարթակները պետք է տրամադրեն համապատասխան, օգտատիրոջ համար հարմար կարգավորումներ և գործիքակազմ՝ հստակ հրահանգներով, որպեսզի հնարավորություն ընձեռեն մարդու իրավունքների պաշտպաններին և նրանց ներկայացնող վստահելի գործընկերներին արագորեն իրականցնել իրենց թվային պաշտպանությունը։ Այս ամենը պետք է ապահովվի տեղական լեզուներով:
- Մարդու իրավունքների պաշտպանների համար միջադեպերի մասին տեղեկացման մատչելի ուղիների ստեղծումն ու պահպանումը․ առցանց հարթակները պետք է ստեղծեն միջադեպերի մասին տեղեկացնելու մատչելի, անվտանգ և արձագանքող ուղիներ, որոնք թույլ կտան արագ արձագանքել մարդու իրավունքների պաշտպաններին, քաղհասարակության վստահելի ներկայացուցիչների՝ ծառացած ռիսկերի ու սպառնալիքների առնչությամբ։ Ի լրումն, հնարավորության սահմաններում, առցանց հարթակները պետք է անհապաղ տեղեկացնեն մարդու իրավունքների պաշտպաններին վտագների ո ռիսկերի մասին, որոնց վերաբերյալ վերջիններս կարող են տեղյալ չլինել։
- Պաշտպանության միջոցների զարգացնելը և տրամադրումը․ առցանց հարթակները պետք է ձգտեն մեղմել մարդու իրավունքների պաշտպանների առջև հառնող ռիսկերն ու սպառնալիքները, որոնք ուղղակիորեն կապված են նրանց գործունեության հետ և ապահովեն հասանելի մեխանիզմներ՝ առցանց հարթակում վնասի փոխհատուցման կամ բողոքարկման համար։
- Թափանցիկության, հանրային հաշվետվության և շարունակական բարելավմանն ուղղված պարտավորության ստանձնումը․ առցանց հարթակները պետք է վերահսկեն և գնահատեն մարդու իրավուքնների պաշտպանների անվտանգության ապահովման ջանքերի արդյունավետությունը, պարտավորվեն իրականացնել շարունակական ուսուցում, զեկուցել արդյունքների մասին և քաղած դասերը ինտեգրեն սեփական քաղաքականության մեջ:
Սույն հրապարակման աղբյուրն է։