Մոռացեք լավ գաղտնաբառերի մասին մեր բոլոր նախկին խորհուրդները և արեք մեկ բան

2fa, Password, security

20 Մյս 2023

Տարիներ շարունակ մենք մեր հաճախորդներին ասում ենք՝ հաճախ փոխեք գաղտնաբառերը, ընտրեք երկար, բարդ գաղտնաբառեր, նույն գաղնտաբառը մի քանի տեղ մի օգտագործեք․․․ Իսկ հետո գալիս է հերթական փորձանքը ու մարդիկ՝ մեղավոր ժպիտով ասում են՝ գիտենք, որ դուք ուրիշ բան էիք խորհուրդ տվել, բայց․․․

Եվ մենք հասկացանք, որ ուղղակի մեր խորհուրդները լավը չեն՝ մարդիկ մոռանում են գաղտնաբառերը, մարդիկ չեն կարողանում նոր գաղտնաբառեր հորինել տասնյակ օգտահաշիվների համար, մարդիկ մոռանում են, որ ժամանակն է փոխել հին գաղտնաբառը, կամ գաղտնաբառը փոխում են՝ ուղղակի դրա պոչին հերթական մի տարեթիվ կամ նշան ավելացնելով, ու հետո դա էլ են մոռանում…

Այսօր որոշել ենք ձեզ բոլորովին նոր խորհուրդ տալ՝ մոռացեք լավ գաղտնաբառերի մասին մեր բոլոր նախկին խորհուրդները, փոխարենը ձեր էներգիան կենտրոնացրեք միայն մեկ ուղղությամբ՝ բոլոր օգտահաշիվներով, որտեղ դա հնարավոր է՝ միացրեք երկգործոն նույնականացումը (2FA) և սովորեք ճիշտ վարվել դրա հետ։

Երկգործոն նույնականացումը ենթադրում է, որ մուտքանուն և գաղտնաբառ ներմուծելուց հետո, պետք է լրացուցիչ կոդ մուտագրել, որը կարող եք ստանալ SMS-ի տեսքով, հատուկ վավերացնող հավելվածի միջոցով, վավերացման մասին հուշում ստանալ սմարթֆոնի վրա կամ էլ օգտագործել հատուկ բանալի-սարք, որը կգեներացնի այդ կոդը և USB-ով կամ NFC-ով այն կփոխանցի համապատասխան սարքին։

Որպեսզի օգնենք ձեզ սկսել, ահա 2FA-ի տեղադրման հրահանգների հղումները հինգ ամենաշատ այցելվող կայքերի համար․