12 Փտր 2023
Եթե Facebook-ի կամ Instagram-ի ձեր հաշիվը կոտրել են, նախ մի մատնվեք խուճապի։
Երկրորդ, սկսեք վերականգնման գործընթացը։ Նախընտրելի է օգտագործել համակարգիչ և նախօրոք դուրս գալ այլ՝ բացված հաշիվներից։ Այնուհետև, մուտք գործել հետևյալ հասցեներ՝ facebook.com/hacked կամ instagram.com/hacked ։ Ուշադիր կարդալով՝ անցեք բոլոր փուլերը։
Ձեզնից կարող են պահանջել հաստատել ձեր անձը։ Օրինակ, ուղարկել ձեր անձնագրի նկարը։ Եթե արդյունք չտվեց, հարկ է սպասել և կրկնել գործողությունները։