10 Փտր 2023
Կիբերհանցագործները տարբեր եղանակներով շարունակ փորձում են տիրանալ ձեր օգտահաշիվներին։ Ամենատարածվածը և բազմաթիվ տարբերակներ ունեցողը՝ ֆիշինգն է։ Այս դեպքում չարագործներն, օրինակ, փորձում են ներկայանալ Facebook-ի կամ Instagram-ի անունից։
Ձեզ կառաջարկեն կեղծ էջ, որը նմանակում է Facebook-ը կամ Instagram-ը, որպեսզի դուք ինքնակամ այնտեղ լրացնեք ձեր գաղտնաբառը։ Չարագործն այն կստանա ու կգողանա ձեր հաշիվը։
Ինչպե՞ս պաշտպանվել ֆիշինգից
Հարկ է միշտ ուշադիր նայել էջի հասցեին, և եթե այն գեթ մեկ տառով տարբերվում է Facebook-ի կամ Instagram-ի հասցեներից, ուրեմն ձեզ փորձում են ծուղակը գցել։ Անմիջապես հեռացեք այդտեղից։
Պարտադիր միացրեք երկփուլային վավերացումը, և այդ կոդերը նույնպես որևէ մեկին մի փոխանցեք։