29 Հնվ 2024
«Have I been powned? /HIBP» (հարթակի մասին հոդվածը՝ CyberHUB-AM-ում) թվային սպառնալիքների հարթակը տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվարին Trello նախագծերի կառավարման հարթակից տեղի է ունեցել տվյալների արտահոսք, որոնք վաճառքի են հանվել հայտնի Dark web հաքերային ֆորումում: Ավելի քան 15 միլիոն էլփոստի հասցեների, անունների և օգտանուններ պարունակող տվյալների արտահոսքի վերաբերյալ ծանուցումը ստացել են HIBP հարթակի ահազանգման ծառայությանը գրանցված օգտատերերը։
Չնայած այս ամենին, Trello-ն The Cyber Express-ի հետ զրույցում պաշտոնապես տեղեկացրել է, որ չարտոնված մուտք օգտահաշիվներ տեղի չի ունեցել։ Սակայն պետք է նշել, որ ցանցահենի հրապարակած փաստաթղթում առկա է 15,115,516 եզակի տող՝ ձեռբերված օգտահաշիվների վերաբերյալ, իսկ որպես ապացույց տեղադրվել է նմուշներից մեկի օրինակը։
Ավելի ուշ թեմային են անդրադարձել նաև միջազգային մեդիաները՝ Forbes-ը, Help Net Security-ն Cybernews-ը։
Ամեն դեպքում, Trello-ի օգտատերերին խորհուրդ է տրվում թարմացնել օգտահաշիվների մուտքի տվյալները՝ գաղտնաբառը՝ հնարավոր վնասներից և չարտոնված մուտքից խուսափելու կամ հնարավոր ռիսկը մեղմացնելու նպատակով։
___________
Այս նյութը պատրաստվել է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։
Նյութի բովանդակության համար պատասխանատու է միմիայն ծրագիրն իրականացնող կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։