09 Սպտ 2024
Predator լրտեսող ծրագիրը կրկին հայտնվել է կիբեռանվտանգության մասնագետների ուշադրության կենտրոնում․ Intellexa-ի մշակած այս ծրագիրը նախկինում մեծ քննադատության էր արժանացել, քանի որ բացահայվել էին դրանով լրագրողների, ակտիվիստների և քաղաքական գործիչների լրտեսելու դեպքեր։ Այս մասին բարձրաձայնել էր անգամ ԱՄՆ կառավարությունը և պատժամիջոցներ կիրառել Inellexa–ի նկատմամբ։ Չնայած այդ պատժամիջոցներին՝ Predator–ը վերադառնում է նոր թարմացումներով և ենթակառուցվածքների փոփոխություններով, ինչի մասին զեկուցում է Insikt Group-ի նոր հետազոտությունը։
Փորձագետների գնահատմամբ՝ Predator-ը վերագործարկվել է ավելի կատարելագործված ենթակառուցվածքով, որը թույլ է տալիս իրականացնել լրտեսական գործողություններ՝ հավաքելով անձնական տվյալներ, հաղորդագրություններ, ձայնագրություններ։ Այն անգամ կարող է ակտիվացնել սարքավորման խոսափողը և տեսախցիկը՝ առանց սեփականատիրոջ իմացության և թույլտվության:
Հաշվի առնելով վերը նշվածը և այն փաստը, որ նախկինում պարբերաբար հրապարակումներ են եղել Հայաստանում Predator-ի ենթակառուցվածքի մասին, լրագրողները և իրավապաշտպանները կարող են ձեռարկել մի շարք գործողություններ՝ իրենց նկատմամբ սպառնալիքները նվազեցնելու համար.
Այս միջոցները հատկապես կարևոր են զգայուն տեղեկություններ տիրապետող և որոշակի պաշտոններ զբաղեցնող անհատների համար, ինչպիսիք են հասակարական և իրավապաշտպան կառույցներում, լրատվամիջոցներում աշխատողները և կառավարության ներկայացուցիչները։
Հոդվածի հեղինակ՝
Ալեքս Մարտիրոսյան
——————————
Սույն բլոգը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: