19 Մյս 2024
iOS-ի առաջիկա թարմացումը՝ 17.5-ը, անվտանգության ու տվյալների գաղտնիության ապահովման մի շարք բարելավումներ է պարունակում։ Մասնավորապես, iOS֊ի հերթական թարմացումը թույլ կտա հայտնաբերել Apple֊ի “Find My” ցանցի և Google֊ի “Find My Device” ցանցի միջոցով օգտատիրոջը ծածուկ հետևելու փորձերը։
Սարքերի հայտնաբերման հնարավորության ընդլայնում
Ներկայում Apple-ի Find My ծառայությունը կարող է ծանուցումներ ուղարկել Apple-ի օգտատերերին, եթե ձեր սարքի մոտակայքում տևական ժամանակ առկա է ձեզ չպատկանող (ձեր iPhone-ին չմիացված) AirTag կամ AirPod: Սա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը դրել է իր AirTag-ը ուրիշի իրերի մեջ՝ առանց վերջինիս իմացության, օրինակ, նրա տեղաշարժին հետևելու նպատակով, AirTag-ի մասին ծանուցումը կհայտնվի նաև հետապնդման ենթարկվողի iPhone-ի էկրանին։
Սակայն AirTag-ը միակը չէ, որ կարող է կիրառվել չարամիտ նպատակներով:
iOS-ի թարմացման և 17.5 տարբերակը հնարավորություն կտա հայտնաբերել նաև համանման կարողություններ ունեցող «ոչ֊Apple֊ական» սարքավորումները ևս, օրրինակ՝ Android-ի հիման վրա գործող։
Նման արդյունքը հնարավոր է դարձել Apple-ի և Google-ի համագործակցության արդյունքում՝ ստեղծել համընդհանուր մի համակարգ, որը կկարողանա կասեցնել անթույլատրելի հետապնդումները՝ iOS ու Android էկոհամակարգերում:
Նախատեսվում է, որ iOS-ի թարմացված տարբերակը՝ 17.5-ը, օգտատերերի սմարթֆոններ կներբեռնվի մայիսի երկրորդ կեսից։
Հետապնդումից խուսափելու նշված հնարավորության մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ Apple-ի աջակցության կենտրոնում, նաև այստեղ ու այստեղ։
Սույն հրապարակման աղբյուրն է։