18 Ապր 2024
Օգտահաշիվները կոտրելուն ուղղված հարձակումները՝ հատկապես ֆիշինգը, անչափ տարածված են Հայաստանում, քանի որ նման հարձակումը չի ենթադրում տեխնիկական լուրջ պատրաստվածություն և մեծ ռեսուրսների կիրառում։
Նման հարձակումները հայախոս օգտատերերի նկատմամբ հիմնականում իրականացվում են հաղորդակցության հաթակների միջոցով, հատկապես՝ Telegram, WhatsApp, Messenger։
Օգտահաշվիներին տիրանալու հարձակումները տեղի են ունենում թիրախավորման երկու հիմնական եղանակով․
Առաջին պարագայում մենք ավելի հաճախ գործ ունենք օգտահաշվի նկատմամբ հարձակման դեպքի հետ իսկ երկորորդի դեպքում՝ ֆիշինգի։
ՄԱՍ 1
Օգտահաշիվների նկատմամբ հարձակումներ
Օգտահաշիվների նկատմամբ հարձակումները հիմնականում թիրախավորված են լինում և դրանց նպատակն է ձեռք բերել օգտատիրոջ մուտքանունն ու գաղտնաբառը։ Այս տիպի հարձակման ժամանակ կիրառվում են մի քանի եղանակներ։ Ահա դրանցից ամենատարածվածները՝
— Ցանցահենները ստուգում են՝ արդյոք ձեր էլեկտրոնային փոստով դուք գրանցված եք որևէ այլ հարթակներում ևս, օրինակ` Canva-ում։ Ապա ստուգում են, արդյոք Canva-ում վերջին շրջանում տեղի է ունեցել օգատահաշիվների մուտքային տվյալների արտահոսք, որից հետո փորձում են հասկանալ՝ որտեղ են հրապարակված արտահոսած տվյալները կամ արդյոք դրանք վաճառվում են սև շուկայում։
Շատ օգտատերեր նախընտրում են միևնույն մուտքանունն ու գաղտնաբառը կիրառել տարբեր համակարգերի համար։ Դա նշանակում է, որ եթե ցանցահենները ձեր գաղտնաբառին տիրանան որևէ հարթակում, կկարողանան դրանց օգնությամբ մուտք գործել ձեր օգտահաշիվներ բոլոր մյուս հարձակներում։ Այս իմաստով օգտակար կլինի կարդալ մեկ այլ բլոգ այն մասին, թե ինչպես է հնարավոր տեղեկանալ՝ արդյոք ձեր էլ․ հասցեով դուք գրանցված եք մի համակարգում, որտեղից տեղի է ունեցել օգտատերերի տվյալների արտահոսք։
— Ցանցահեններն ուսումնասիրում են օգտատիրոջ հանրային վարքագիծը, համացանցում առկա հրապարակված անձնական տվյալները, օրինակ՝ անուն, ազգանուն, բնակության վայր, աշխատանք, ընտանիքի անդամներին, ծննդյան տարեթվեր, ընտանի կենդանիների առկայությունը և բազմաթիվ այլ տվյալներ, որոնց հիման վրա մշակում են հավանական գաղտնաբառեր՝ տվյալների խառը համադրման միջոցով։ Այստեղ արդեն օգնության են հասնում ծրագրային լուծումները, որոնք դուրս են բերում հավանական գաղտնաբառերի ցանկ ու ավտոմատացված մուտքի փորձեր են իրականացում սոցիալական մեդիայի տարբեր հարթակներ։ Ընդ որում, այս տեխնիկական միջոցներն ու բոտերը շրջանցում են CAPTCHA նույնականացումը, ինչը թույլ է տալիս բազմակի մուտքի փորձեր իրականացնել համակարգ։ CAPTCHA-ն պարզ ասած մարդու նույնականացումն է, որի պարագայումը համակարգը փորձում է հասկանալ՝ գործ ունի մարդու հետ, թե ռոբոտի կամ որևէ բոտի, որն ավտոմատ մուտքի հարցումներ է իրականացնում։ CAPTCHA նույնականացման տարածված օրինակներից է էկրանին հայտնված տեքստի/թվերի վերարտադրումը, վանդակում համապատասխան նշում կատարելը, որ դուք ռոբոտ չեք և այլն․
— Ամենատարածված եղանակներից է նաև օգտատերերի վերահասցեավորումը կեղծ հղումներով հարթակներ, որոնք կարող են լինել կլոնավորված էջեր (գոյություն ունեցողների կրկնօրինակներ)։ Օրինակ, ձեզ եկել է SMS ծանուցում՝ Ֆեյսբուքյան ինչ-որ գործողության վերաբերյալ։ Դուք սեղմում եք հղման վրա, արդյունքում բացվում է ֆեյսբուքի մուտքի էջը, որտեղ պետք է գրել մուտքանունն ու գաղտնաբառը, մինչդեռ հղման դաշտում, ոչ թե facebook.com է գրված, այլ faceboooook.com: Շատերը ուշադրություն չեն դարձնում հղմանը և կարող են նման մոլորության արդյունքում մուտքագրել իրենց տվյալները։ Արդյունքում մուտք դեպի օգտահաշիվ տեղի չի ունենում իսկ ձեր մուտքային տվյալները հասանելի են դառնում ցանցահեններին։
— Ֆիշինգային բնույթ կրող ֆեյսբուքյան ծանուցումները օգտատերերին հուշում են, որ իրենք խախտել են հարթակի կիրառման պայմաններն ու կանոնները և եթե գործողություններ չձեռնարկեն, ապա կբլոկավորվեն։ Նման ծանուցումները օգտատերերին դրդում են արագ գործողության, որի ժամանակ շատերը ուշադրություն չեն դարձնում անգամ ակնհայտ խաբերություններին։ Երբեմն նման ծանուցումները գալիս են էջերից, որտեղ որպես գլխավոր նկար դրված է Ֆեյսբուքի տարբերանշանը։ Ծանուցումը ստանալի երբ երևում է այդ տարբերանշանը, տպավորություն է առաջանում թե օգտատերը ծանուցումը ստացել էէ հենց Ֆեյսբուք հարթակից, մինչդեռ դա կարող է լինել պարզագույն խաբերություն։
ՄԱՍ 2
Ֆիշինգային հարձակումներ և անձնական տվյալների արտահոսք
Թերևս պետք է արձանագրել, որ Հայաստանում ամենատարածված թվային հարձակումները ֆիշինգային բնույթ են կրում։ Այսինքն, ցանցահենները հետպանդում են ֆինանսական կոնկրետ շահ և փորձում են ձեռք բերել ձեր բանկային տվյալները։ Ստորև ներկայացվում են այն եղանակները, որոնց միջոցով իրականացվում են նման հարձակումները․
— Սոցիալական ինժեներիան անհատին մանիպուլյացնելու գործընթացն է։ Այն սովորաբար մեկնարակում է շատ ավելի վաղ, քան բուն հարձակման տեսանելի դառնալը։ Ցանցահենը մանրակրկտորեն ուսումնասիրում է օգտատիրոջը, նրա առցանց վարքագիծը, հոգեբանությունը և անձնային որակական առանձնահատկություններն ու հատկանիշները, փորձում է հասկանալ ընկերական, անձնական, ընտանեկան և մասնագիտական շրջապատի հետ կապն ու փոխազդեցությունը և այդ ամենը կիրառել անհատի դեմ։ Ցանցահենը առցանց տիրույթում ներկայանում է որպես վստահելի անձ կամ ներկայացնում է որևէ կազմակերպություն՝ ավելի հաճախ կեղծ անվան տակ ու սկսում է ակտիվ հաղորդակցությունը։ Հայաստանում սոցիալական ինժեներության տարածված եղանակներից է ուղիղ հեռախոսազանգը կամ հաղորդագրություններ ուղարկելը։ Այս հարձակումների հաջողությունը կախված է հարձակվողի օրինական և վստահելի երևալու կարողությունից՝ զոհի օգնելու պատրաստակամությունից և այլ գործոններից։ Օրինակ՝ ձեզ կարող են զանգել և ասել, որ դուք ուշացրել եք ձեր վարկային պայմանագրի նկատմամբ պարտավորությունը և շտապ պիտի կատարեք վճարումը, որպեսզի չհայտնվեք Կենտրոնական բանկի սև ցուցակում։ Եթե դուք ունեք մի քանի վարկ, ապա ցանցահենը ենթադրում է, որ կշփոթվեք, չեք հիշի և նա կօգտվի առիթից։ Մեկ այլ տարծված եղանակ է, երբ ցանցահենները ստեղծում են ընտանիքի զավակի պայմանական ֆեյսբուքյան էջի կրկնօրինակը, ընկերության հայտ են ուղարկում ընկերներին և ընտանիքի անդամներին, հրապարակում են լուսանկարներ, ապա որոշ ժամանակ անց կապի են դուրս գալիս հարազատների հետ և խնդրում որոշակի գումար փոխանցել հաշվեհամարին։ Արհեստական բանականության զարգացումն ու ինտեգրումը նաև խթանում է ֆիշինգի մեկ այլ տեսակին՝ ձայնային ֆիշինգին, երբ անգամ կեղծ էջից հնարավոր կլինի ուղարկել տվյալ անհատի ձայնին համապատասխան ձայնային նամակներ՝ այդպիսով է՛լ ավելի մոլորեցնելով օգտատերերին։
— Կեղծ հղումները ստեղծվել են օրինական կայքերի տեսքը նմանակելու համար, որոնք հաճախ տարբերվում են URL-ում միայն չնչին տարրերով՝ մեկ-երկու տառի տարեբրությամբ: Այս խաբուսիկ հղումները տարածվում են էլ. փոստի, սոցիալական մեդիայի կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով՝ օգտատերերին վերահասցեավորելով դեպի կեղծ կայքեր, որոնք նախատեսված են անձնական տեղեկությունները գողանալու համար: Հայկական համատեքստում նման հղումները նմանակում են առցանց բանկային պորտալներին, պետական ծառայություններին կամ էլեկտրոնային առևտրի հանրաճանաչ հարթակներին: Նպատակն է խաբել օգտատերերին, որպեսզի վերջիններս այդ հարթակներում վճարում կատարելու համար մուտքագրեն իրենց բանկային քարտի տվյալները կամ այլ զգայուն տեղեկություններ: Այն կարող է կիրառվել անգամ ամենապարզ առցանց խանութի օրինակով։ Բացում են ֆեյսբուքյան և ինստագրամյան էջ, որը գովազդում է հայտնի-բրենդային ճամպրուկների վաճառք։ Գովազդի միջոցով առաջարկում են իրականացնել առցանց գնում և ստանալ զեղչեր ու անվճար առաքում։ Օգտատերը համաձայնում է, անցնում է կայք, որը կրկնօրինակում է գոյություն ունեցող բրենդի կայքին, ապա մուտքագրում է իր բանկային տվյալները և սեղմում վճարելու կոճակը։ Որոշ պարագաներում վճարումը կարող է տեղի չունենալ, սակայն ցանցահենները ձեռք են բերում բանկային տվյալները և հետադարձ կողմի եռանիշ թիվը, որի միջոցով իրենց կարող են թույլ տալ իրականացնել գնաումներ, բանկային փոխանցումներ կամ գումարի կանխիկացում։ Զեղծարարները կարող են կրկնօրինակել անգամ ամենհայտնի առցանց խանութների էջերը, որոնցից են Wildberries-ը Ozon-ը, Alliexpress-ը և այլն։
— Ֆիշինգի նամակները թվային հարձակման տարածված և տասնամյակների փորձառություն ունեցող մեթոդ են, որտեղ կիբեռհանցագործները նամակներ են ուղարկում, որոնք կարծես թե հեղինակավոր աղբյուրներից են, ինչպիսիք են բանկերը, առցանց ծառայությունները կամ պետական մարմինները: Այս նամակները հաճախ հրատապության զգացում են առաջացնում՝ դրդելով ստացողին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սեղմելով հղման վրա կամ բացելով հավելվածը: Հայաստանյան համատեքստում այս էլ. նամակներն առավել հաճախ անդրադառնում են հարկային փաստաթղթերի, բանկային հաշիվների ստուգման հետ կապված խնդիրներին, ժառանգություն ստանալուն, ինչ-որ մրցույթում հաղթելու մասին ծանուցմանը կամ նույնիսկ առաջարկում են գայթակղիչ պարգևներ՝ անհատներին ծուղակը գցելու համար: Վերջնական նպատակն է խաբել ստացողին՝ անձնական տեղեկությունները հրապարակելու կամ չարամիտ ծրագրեր ներբեռնելու համար: Ամենատարածված օրինակներից է՝ էլ․ փոստին ստացվող նամակը, որտեղ չարամիտը ներկայանում է որպես ձեր հեռավոր բարեկամ և հայտնում լուրը, որ ինքը շուտով կմահանա ու ունի մեծ կարողություն, որը պատրաստվում է փոխանցել ձեզ։ Եվ քանի որ այլ բարեկամներ չունի և երկար փնտրտուքներից հետո գտել է ձեզ՝ որպես միակ հեռավոր բարեկամ, խնդրում է ձեզ տրամադրել ձեր անձնագրային և բանկային տվյալները։
— SMS ծանուցումներն օգտագործվում են հարձակվողների կողմից՝ կեղծ հաղորդագրություններ ուղարկելու համար, որոնք կարծես օրինական աղբյուրներից են, ինչպիսիք են բանկերը կամ պետական մարմինները կամ ազգային մակարդակում ծառայություն իրականացնող ընկերությունները: Այս հաղորդագրությունները կարող են օգտատերերին հուշել՝ ստուգել իրենց հաշվի տվյալները, զգուշացնել նրանց կասկածելի գործողությունների մասին կամ առաջարկել չափից ավելի լավ պարգևներ: Հայաստանում SMS ֆիշինգի ամենատարածված և հայտնի օրինակը «Հայփոստ» ընկերության շահարկումն է։ Ցանցահենները SMS հաղորդագրության միջոցով ծանուցում են օգտատիրոջը, որ իրենց բեռը գտնվում է սահմանին և մաքսազերծման գործընթացում է, և եթե համապատասխան մաքսային վճարումը չիրականացվի, ապա այն հետ կուղարկվի։ Վճարման համար ծանուցման մեջ տեղադրված հղումը տանում էր «Հայփոստ»-ի կեղծ էջ, որտեղ կատարված յուրաքանչյուր դրամը կորսված է։ Այս թեմային անգամ անդրադարձել է հենց «Հայփոստ» ընկերությունը։
— Հաճախ ֆիշինգն արտահայտվում է նաև աշխատանքային նամակի տեսքով, որոնք քողարկված են որպես գործատուների պաշտոնական հաղորդակցություն կամ բիզնեսի հետ կապված հաղորդագրություն: Հայաստանյան համատեքստում դրանք շատ տարբեր են ու բազմազան։ Ամենատարծված դրսևորումը Վոթսափ հարթակում է, որտեղ օգտատերերին առաջարկում են հեշտ վաստակվող գումար և թեթև աշխատանք։ Սկզբում կատարում են փոքր վճարումներ, ապա գցելով ծուղակը՝ ստանում շատ ավելի մեծ գումարներ։ Այս օրինակի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր նախորդ բլոգում, որը վերաբերում էր հե՛նց Վոթսափի ֆիշինգին, որոնք կրում են աշխատանքային բնույթ։
ՄԱՍ 3
Օգտակար խորհուրդներ պաշտպանության լավագույն փորձի հիման վրա
Մինչ խորհուրդներին անցնելը տեղեկացնենք, որ կիբեռհարձակամն ցանկացած իրավիճակում կարող եք կապ հաստատել մեզ հետ և կուսումնասիրենք դեպքն ու կտրամադրենք անվճար խորհրդատվություն։ Գործընթացի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ֆիշինգների մասին մեր բլոգում։
Շատ կարևոր է որպեզի մենք կառավարենք մեր առցանց ներկայությունը և մշակենք ռազմավարություններ ու քայլեր, որոնց կլինենք հետևողական՝ ապահովելով մեր թվային անվտանգությունը։ Ահա առցանց ներկայությունը կառավարելու և վերահսկելու ռազմավարություններ․
Գնահատում և մոնիտորինգ․
Գաղտնիության կարգավորումներ․
Բովանդակության վերանայում և մշակում․
Սահմանափակեք անձնական տվյալները․
Ահազանգման ծառայություններ․
Երկգործոնով վավերացում (2FA)․
Առցանց ակնարկներ.
Ֆիշինգի կանխարգելում․
Պարբերական ստուգումներ և թարմացումներ․
Կրթեք ինքներդ ձեզ և մյուսներին․
Տվյալների հեռացման ծառայություններ․
Իրավական միջոցառումներ․
Տվյալների կրկնօրինակում (backup)․
Պարբերական մոնիտորինգ և գնահատում․
Անվտանգ Wi-Fi ցանցեր․
Կոդավորված հաղորդակցություն
Համակարգչային անվտանգություն
Վերջիվերջո, խրախուսե՛ք անհատներին հայտնել ցանկացած կասկածելի գործունեության կամ կիբերհարձակման համապատասխան մարմիններին կամ կազմակերպություններին, հատկապես ինքնության գողության կամ խարդախության դեպքերում:
Հետևելով այս քայլերին՝ դուք կարող եք պահպանել դրական և վերահսկվող թվային հետք՝ միաժամանակ պաշտպանելով ձեր առցանց գաղտնիությունն ու ինքնությունը:
Հոդվածի հեղինակ՝
Ալեքս Մարտիրոսյան
——————————
Սույն բլոգը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ—ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: