Tor հավելվածներն՝ ընդդեմ ընտրական գրաքննության

Anonymity, Browser, Elections, Internet, security, Tor

06 Մրտ 2024

2024 թվականը ռեկորդային է մոլորակում անցկացվելիք ընտրությունների թվով։ Աշխարհի 65 երկրներում այս տարի ընտրություններ են անցկացվելու, ինչը առիթ է տվել որոշ կառուցների 2024-ն անվանել են ժողովրդավարության տարի։ Սակայն մենք, որպես թվային անվտանգության և ինտերնետի ազատության ջատագովներ, չենք կարող չմատնանշել բազմաթիվ վտանգները, որոնք կապված են ընտրությունների անցկացման հետ։ Ի վերջո, տարին բոլորի համար չէ, որ ժողովրդավարական կլինի, բազմաթիվ երկրներում ընտրական գործընթացն ուղեկցվում է ինտերնետի խափանումներով, որոշակի հավելվածների և սոցիալական մեդիա հարթակների արգելափակման դեպքերով, գրաքննությամբ, լրագրողների նկատմամբ հետապնդումներով և խոսքի ազատության ոտնահարման բազմապիսի դեպքերով։

2022 թվականին Access Now-ն և #KeepItOn կոալիցիան գրանցել են համացանցի գրաքննության 187 դեպք աշխարհի 35 երկրներում, ներառելով սոցիալական ցանցերի արգելափակումից մինչև ինտերնետի խափանումներ:

Այս համատեքստում, երբ թվային իրավունքները սահմանափակվում են, Tor-ը կարող է պաշտպանել տեղեկատվությունից ազատորեն օգտվելու և շրջանառելու մեր իրավունքը: Tor-ով աշխատող հավելվածներն առաջարկում են անանունության մակարդակ, որը պաշտպանում է օգտատերերին հսկողությունից՝ հնարավորություն տալով նրանց ազատ և ապահով մուտք գործել ինտերնետ:

Ի տարբերություն առևտրային VPN մատակարարների, Tor-ը գործում է որպես անվճար և հայնքի ջանքերի վրա հիմնված ապակենտրոնացված ցանց, որը ստեղծվել է շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից և առաջնորդվում է մարդու իրավունքների առաջխաղացման առաքելությամբ:

Եթե ընտրությունները մոտ են, ապա անհրաժեշտ է պատրաստվել նախապես՝ ներբեռնելով Tor-ով աշխատող հավելվածներ, ինչպիսիք են Tor Browser-ը, Onion Browser-ը, Orbot-ը, Tails-ը և OnionShare-ը: Եթե չի ստացվում միանալ Tor-ին և կասկածում եք, որ Tor ցանցը արգելափակված է, ապա կարող եք  կապվել Tor-ի օգտատերերի աջակցման կենտրոնի հետ:

Վերջիվերջո, համացանցի ազատությունը պաշտպանելը միայն ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը չէ. խոսքը գնում է ժողովրդավարական արժեքների և իրավունքների պաշտպանության մասին՝ առավել գլոբալ համատքեստում։

 

Հոդվածի հեղինակ՝
Ալեքս Մարտիրոսյան

 

——————————
Սույն բլոգը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: