Այս օրերին Ֆեյսբուքում հայալեզու ֆիշինգային հարձակում է իրականացվում հայաստանյան օգտատերերի դեմ։
Հարձակման մեխանիզմը․ ստեղծվում է էջ, որը նմանակում է հենց Ֆեյսբուքի ադմինիստրացիայի կողմից ստեղծված էջերին։
Էջը նշում է հայաստանյան էջերի, պնդում, թե խախտել են կանոնները և սպառնում է արգելափակել, եթե նշված հղումով չգնան․
Եթե օգտատերը խայծը կուլ է տալիս և բացում տվյալ հղումը, ապա հայտնվում է մի կայքում, որը նմանակում է Ֆեյսբուքը, սակայն լրիվ ուրիշ հասցե ունի․
Հաջորդ էջով մարդուց կորզում են իր մուտքային տվյալները․ էլեկտրոնային փոստը և գաղտնաբառը
Եթե օգտատերը ներմուծում է գաղտնաբառը, ապա առաջարկում են նաև ներուծել բանկային տվյալները․
Ինչպե՞ս վարվել նման դեպքերում՝
ա․ լինել ուշադիր
բ․ չհավատալ ամեն մի գրվածին