Վերջին օրերին CiviCERT-AM-ում ահազանգեր են ստացվում ֆեյսբուքյան օգտահաշիվների կոտրվելու վերաբերյալ։ Այս կապակցությամբ՝ որոշեցինք հրապարակել այս ուղեցույցը, որը հիմնված է հենց Ֆեյսբուքի պաշտոնական ուղեցույցի վրա՝ որոշ հավելյալ մեկնաբանություններով․
Պաշտպանեք Ձեր գաղտնաբառը
- Ձեր Ֆեյսբուքյան գաղտնաբառը ուրիշ ոչ մի այլ օնլայն ծառայությունում մի օգտագործեք՝ օրինակ Էլ-փոստում։
- Մի օգտագործեք գաղտնաբառ, որը հնարավոր է գուշակել՝ մի նշեք Ձեր անունը, հեռախոսի համար, ձեր տանն ապրող գերմանամկան անունը կամ հաճախ կիրառելի բառեր։ Այսինքն, այն չպետք է հանարավոր լինի գուշակել՝ Ձեզ իմանալով։
- Ուժեղ գաղտնաբառեր ստեծելու մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք կարդալ այստեղ։
Ուշադիր եղեք, թե որտեղ և ինչպես եք օգտագործում Ձեր մուտքային տվյալները
- Կիբերհանցագործները կարող են ստեղծել կեղծ կայքեր, որոնք արտաքնապես չեն տարբերվում Ֆեյսբուքից և այդ կայքերում պահանջել Ձեր ֆեյսբուքյան մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ երբ դրանք մուտքագրեք՝ տիրանալ դրանց։ Այդ իրավիճակից խուսափելու համար միշտ ստուգեք այն էջի հասցեն, որտեղ պահանջում են ֆեյսբուքյան մուտքային տվյալները։
- Ֆեյսբուքից Ձեր ստացած նամակները այլ մարդկանց մի վերաուղարկեք՝ դրանք կարող են այնպիսի տվյալներ պարունակել, որոնց միջոցով հնարավոր կլինի կոտրել Ձեր օգտահաշիվը։
- Կարդացեք այն մասին, թե ինչպես խուսափել Ֆիշինգից․
Եթե Ձեզանից բացի համակարգչից այլ օգտվողներ կան, օգտագործելուց հետո մի մոռացեք դուրս գալ ֆեյսբուքյան հաշվից
Զգուշացեք վիրուսներից և չարամիտ ծրագրերից
- Ձեր ինտերնետ-դիտարկիչը միշտ թարմացրեք և հեռացրեք դիտարկիչի կասկածելի հավելվածները (add-ons)
- Աշխատեք օգտվել թարմացվող և ապահով օպերացիոն համակարգերով սարքերից՝ հատկապես զգոն եղեք հին և չթարմացվող Անդրոիդ հեռախոսներից և ոչ լիցենզիոն, հին Windows-ով համակարգիչներից
Ակտիվացրեք Ֆեյսբուքի անվտանգության կարգավորումները
Այս բոլոր միջացառումները պետք է իրականացվեն նաև այն էլեկտրոնային փոստի համար, որին կցված է ձեր ֆեյսբուքյան հաշիվը
CiviCERT-AM-ը կաշխատի պարբերաբար անդրադառնալ թեմային և հայերենով ավելի մանրամասն ներկայացնել ֆեյսբուքյան անվտանգության գործիքները, իսկ մինչ այդ՝ վստահ եղեք, որ եթե մեզ դիմեք՝ միշտ պատրաստ ենք օգնել։