Հայաստանյան կիբեռլաբորատորիան բացահայտել է լրտեսող ծրագրի հարձակումը իրավապաշտպանի վրա Իտալիայում

28 Փտր 2025

CyberHUB-AM-ը վճռորոշ դեր է կատարել Իտալիայում հայտնի իրավապաշտպան Դեյվիդ Յամբիոյի վրա լրտեսող ծրագրերի հարձակման բացահայտման գործում: Յամբիոն, ով «Փախստականները Լիբիայում» կազմակերպության նախագահն ու համահիմնադիրն է, հայտնի է Իտալիայի կառավարությանն ուղղված իր քննադատությամբ՝ պնդելով, որ Հռոմի ստորագրած համաձայնագիրը Լիբիայի հետ միգրանտների հարցով իրականում «մահվան դատավճիռ» է վերջիններիս համար։

Յամբիոն լրտեսական ծրագրի մասին ծանուցում է ստացել Apple֊ից, ինչից հետո դիմել է CyberHUB-AM-ին՝ խորհրդատվության համար, քանի որ նախկինում առնվել է հայաստանյան կիբեռլաբորատորիայի հետ։ Նախնական թեսթավորման արդյունքում, համոզվելով, որ իտալաբնակ ակտիվիստի հեռախոսում լրտեսական ծրագիր կա, CyberHUB-AM֊ը վերջինիս կապել է Citizen Լab-ի հետ, Տորոնտոյի համալսարանում, հետագա վերլուծության համար:

The Guardian֊ին տրամադրած հայտարարությամբ Citizen Lab֊ը տեղեկացրել է, որ շարունակում հետաքննել Յամբիոյի դեպքը։

Ամբողջական հոդվածը կարդացեք The Guardian֊ում։