13 Փտր 2025
Նախագծի հիմքերը
2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումներ եւ փոփոխություններ (տես՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=201313), որոնցով, ի թիվս այլնի, ներդրվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը (այսուհետ նաեւ՝ թվային համակարգ): Թվային համակարգը տվյալների ամբողջություն է, որի նպատակն է՝ ապահովել աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի, ինչպես նաև դրանում փոփոխությունների վերաբերյալ տվյալների մուտքագրմամբ կնքումը (ընդունումը) եւ օգտագործումը, ինչպես նաեւ մուտքագրումից հետո այդ տվյալների ներբեռնելու հնարավորությունը, ինչպես նաեւ աջակցել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը:
Ըստ աշխատանքային օրենսգրքի 102.2-րդ հոդվածը 6-րդ մասի՝ «6. Թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
2025 փետրվարի 5-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը սահմանող որոշման նախագիծը (տես՝ https://www.e-draft.am/projects/8279/about):
Նախագծի խնդիրները
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ ԱՏՊ օրենք) 4-րդ հոդվածը սահմանում է անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքը, որի համաձայն՝ անձնական տվյալները պետք է մշակվեն օրենքի պահանջների պահպանմամբ, օրինական եւ որոշակի նպատակներով: Նույն օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը, որի համաձայն՝ տվյալների մշակումն ի թիվս այլնի պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր, տվյալները պետք է մշակվեն օրինական նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով, արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:
Նախագիծը խնդրահարույց է ԱՏՊ օրենքով սահմանված՝ անձնական տվյալների մշակման սկզբունքների տեսանկյունից հետեւյալ պատճառաբանությամբ.
1. Նախագծի հավելվածի 8-րդ կետով սահմանվում են թվային համակարգում կնքվելիք աշխատանքային պայմանագրերի վավերապայմանները, որոնց համաձայն՝ աշխատանքային պայմանագրում ի թիվս այլնի պետք է լրացվեն.
Նախագծում վերոնշյալ կետերը նշված են աստղանիշով եւ սահմանված է, որ աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:
Աշխատանքային պայմանագրում լրացվելիք տվյալները սահմանվում է Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով, որը (ինչպես 84-րդ հոդվածի գործող խմբագրությունը, այնպես էլ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող խմբագրությունը) չեն սահմանում աշխատանքային պայմանագրում աշխատողի ՀԾՀ, անձնագրային տվյալներ եւ հասցե լրացնելու պահանջ: Ավելին, Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածը սահամնում է, որ աշխատանքային պայմանագրում այլ պայմաններ կարող են ներառվել կողմերի համաձայնությամբ:
Ըստ այդմ, Նախագիծը հակասում է
2. Նախագծի համաձայն՝ թվային համակարգին հասանելիություն տրվում է երեք մարմնի՝
Հաշվի առնելով թվային համակարգի՝ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանն աջակցելու նպատակը՝ թվային համակարգին ՊԵԿ-ի եւ Տեսչական մարմնի հասանելիությունը այդ մարմինների օրենսդրական գործառույթների եւ լիազորությունների տեսանկյունից հասկանալի է, այնինչ ՆԳՆ-ին նման հասանելիություն ապահովելը առնվազն հիմնավորված չէ ոչ Նախագծի տեքստով, ոչ դրա հիմնավորմամբ:
Այսպես, Նախագծում առանձին դրույթով նշվում է, որ թվային համակարգի միջոցով կնքված աշխատանքային պայմանագրերին, դրանցում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին հասանելիություն տրվում է ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումներին վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ իրականացվող հարկային հսկողության համար:
Նույն կերպ, Նախագծում առանձին դրությով նշվում է, որ թվային համակարգի միջոցով կնքված աշխատանքային պայմանագրերին, դրանցում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին հասանելիություն տրվում է Տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումներին վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար:
ՆԳՆ-ին թվային համակարգի տվյալների հասնանելիության պայմանները սահմանող որեւէ դրույթ Նախագծում առկա չէ: Այնինչ, Աշխատանքային օրենսգիրքը ՆԳՆ-ի դեպքում սահմանում է թվային համակարգի տվյալներին հասանելիության միայն մի սահմանափակ դեպք, մասնավորապես, ոչ թե ամբողջ ՆԳՆ-ին, այլ միայն ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը, ոչ թե բոլոր տվյալներին, այլ միայն օտարերկրյա աշխատողի տվյալներին, եւ ոչ թե ամբողջ ծավալով, այլ միայն այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.amմիասնական էլեկտրոնային հարթակի (աշխատանքի թույլտվության համակարգի) միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:
Արդյունքում, Նախագիծը հակասում է.
3. Նախագծում թվային համակարգին ներկայացվող պահանջներն առհասարակ չեն ներառում տվյալների անվտանգության տեխնիկական եւ կազմակերպչական որեւէ միջոցառում, այն է՝ Նախագծում չկան թվային համակարգում մշակվող անձնական տվյալների անվտանգության պահանջներ/երաշխիքները, ինչը խնդրահարույց է տվյալներ մշակողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերի պաշտպանվածությունն անօրինական միջամտությունից պաշտպանվածությունն ապահովելու՝ ԱՏՊ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պարտականության տեսանկյունից: