Անդրոիդի «Գտնել իմ սարքը» ծառայության աշխատանքը և օգտագործումը

Android, Find My, Find My Device, Offline, Online

27 Մյս 2024

«Գտնել իմ սարքը» (Find My Device) ծառայությունը թույլ է տալիս գտնել ձեր կորսված Անդրոիդ սարքը, պաշտպանել այն և հեռավար ջնջել սարքում առկա տվյալները:

Find My Device ծառայությունը կարողանում է տեղորոշել ձեր հեռախոսը, եթե այն միացած է ինտերնետին, սակայն դա դեռ ամենը չէ։ Ծառայությունն ունի նաև անցանց (offline) որոնման գործառույթներ, որոնք կարող են օգնել գտնել սարքն ու դրա հետ կապված պարագաները (accessories)` անգամ եթե դրանք միացած չեն համացանցին։ Ցանցի՝ առցանց և անցանց տեղորոշման համակարգերի մանրամասները՝ ստորև.

Գտնել սարքը, երբ այն առցանց (online) է

Երբ Find My Device-ի միջոցով փորձում եք գտնել սարքը, որն առցանց է, ապա ծառայությունը կապվում է ձեր սարքին և ժողովում է տվյալներ նրա գտնվելու վայրի մասին, նաև այլ տեղեկություն՝ սարքի մարտկոցի մակարդակի, Wi-Fi ցանցի մասին, որին միացված է սարքը, Wi-Fi-ի և բջջային կապի հզորության մասին:

Find My Device-ը նաև հավաքում է տեղեկություններ (օրինակ, ձեր սարքի հետ վերջին անգամ կապ հաստատած պարագաների մասին․ ականջակալներ և այլն), որպեսզի օգնի գտնել այդ պարագաները:

Գտնել սարքը, երբ այն անցանց (offline) է

Find My Device ցանցը կարող եք օգտագործել ձեր սարքը գտնելու համար, նույնիսկ եթե այն միացած չէ համացանցին։ Դա տեղի է ունենում շնորհիվ Bluetooth կապի՝ «Գտնել իմ սարքը» ծառայությանը միացված բոլոր Անդրոիդ սարքերը պարբերաբար սքանավորում են Bluetooth հաճախությունները և փնտրում այլ Android սարքեր, և ձեր սարքը կամ սարքին միացված պարագաները (օրինակ ականջակալները) հայտնաբերելու դեպքում այդ տեղեկատվությունը փոնացում են ընդհանուր ցանց։

Ի՞նչպե՞ս ակտիվացնել Find My Device ծառայությունը

Կանխադրված այդ ծառայությունը ակտիվացված է ձեր Android սարքում, սակայն եթե ցանկանում եք այն ստուգել, ապա հարկ է այցելել՝ Settings > Google > All services (եթե առկա է) > Find My Device > ակտիվացնել Use Find My Device ծառայությունը։

Նույն՝ Find My Device-ում առկա  է Find your offline devices բաժինը, ուր այցելելով՝ այն պետք է ակտիվացնել։

Հարկ է նկատի ունենալ, որ եթե սարքում Android 8.0 է կամ ավելի ցածր տարբերակ, այն չի կարող մասնակցել Find My Device ցանցին։

 

Սույն հրապարակման աղբյուրն է։