Հրատապ թարմացում. Chrome զննարկիչում խոցելիություն է հայտնաբերվել

23 Մյս 2024

Google-ը օրերս թողարկեց անվտանգության թարմացումներ՝ արձագանքելու այն խոցելիություններին, որոնք, ըստ հաղորդագրության, ակտիվորեն օգտագործվել են՝ թիրախավորելու տարբեր օգտատերերի։

CVE-2024-4671 անվանումը ստացած խոցելիությունը հայտնաբերվել է Visuals բաղադրիչում և Use-after-free֊ի շահագործման օրինակ է։ Այն առաջին անգամ նկարագրվել է այս մայիսի 7-ին՝ անանուն հետազոտողի կողմից։

Օգտատերերին խորհուրդ է տրվում թարմացնել Windows-ի և macOS-ի համար նախատեսված Chrome-ի 124.0.6367.201/.202 տարբերակը և Linux-ում գործող Chrome-ի 124.0.6367.201 տարբերակը:

Ի հավելումն՝ Chromium-ի վրա հիմնված զննարկիչների՝ Microsoft Edge-ի, Brave-ի, Opera-ի և Vivaldi-ի օգտատերերին նույնպես խորհուրդ է տրվում կիրառել թարմացումները, երբ դրանք հասանելի լինեն:

 

Սույն հրապարակման աղբյուրն է։