Signal հավելվածը այսուհետ գաղտնի կպահի նաև քո հեռախոսահամարը

08 Մրտ 2024

Մասնավոր հաղորդագրությունների գաղտնիության և անվտանգության ոլորտում առաջատար Signal հավելվածը գործարկում է կարևոր փոփոխություններ՝ օգտատերերի անվտանգությունը էլ ավելի բարձրացնելու համար։

Signal-ն այսուհետ առաջարկելու է, այուսհետ սահմանափակել ձեր հեռախոսհամարի տեսանելիությունը։ Այն մարդիկ, ովքեր ունեն ձեր հեռախոսահամարը, կշարունակեն տեսնել այն Signal–ում, սակայն նոր զրուցակիցները կտեսնեն միայն ձեր օգտանունը (username), որը կարող եք տրամադրել որպես հասցե՝ ձեզ գտնելու համար։ Կարևոր է շեշտել, որ Signal-ում գրանցվելու համար տակավին հարկավոր է հեռախոսահամար, իսկ նոր կարգավորումներով, դուք կարող եք կառավարել, թե ով կարող է ձեզ գտնել Signal-ում՝ հեռախոսահամարի միջոցով։ Ե

Առայժմ, այս փոփոխությունները հասանելի են փորձնական՝ բետա տարբերակով, սակայն առաջիկա շաբաթների ընթացքում այն տարածվելու է բոլոր օգտատերերի վրա։

Ինչպե՞ս թաքցնել հեռախոսահամարը

Երբ վերոնշյալ թարմացումները գործարկվեն, ձեր հեռախոսահամարն այլևս տեսանելի չի լինի Signal-ում, իսկ Signal-ում ձեր մուտքագրած անուն-ազգանունը և վերբեռնած լուսանկարը կշարունակեն տեսանելի լինել զրուցակցին:

Բայց եթե ցանկանում եք, որ տեսնեն ձեր հեռախոսահամարը, կարող եք փոխել կանխադրվածը՝ անցնելով մենյուի Կարգավորումներ > Գաղտնիություն > Հեռախոսահամար > Ով կարող է տեսնել իմ համարը հղումներով (Settings > Privacy > Phone Number > Who can see my number): Կարող եք կա՛մ ընտրել, որպեսզի ձեր հեռախոսահամարը տեսանելի լինի «Բոլորին» (Everyone), ում հետ կապվում եք Signal-ով, կա՛մ՝ «Ոչ ոքի» (Nobody): Եթե ընտրեք վերջին՝ «Ոչ ոքի» տարբերակը, ապա Signal-ում ձեր հեռախոսահամարը կտեսնեն միայն այն մարդիկ են, ովքեր իրենց կոնտակտներում արդեն իսկ ունեին այն:

Նաև առկա է կարգավորում, որը թույլ է տալիս կառավարել, թե ով կարող է ձեզ գտնել Signal-ում ձեր հեռախոսահամարի միջոցով: Ցայսօր, յուրաքանչյուր ոք, ով ուներ ձեր հեռախոսահամարը, կարող էր ձեզ գտնել Signal-ում և հաղորդագրություն ուղարկել: Այժմ կարող եք սահմանափակել սա՝ անցնելով Կարգավորումներ > Գաղտնիություն > Հեռախոսահամար > Ով կարող է ինձ գտնել իմ համարով և ընտրելով «Ոչ ոք» (Settings > Privacy > Phone Number > Who can find me by my number / Nobody): Ընտրելով «Բոլորը» (Everyone) տարբերակը՝ թույլ կտաք, որ ցանկացած ոք, ով ունի ձեր հեռախոսահամարը, այդ միջոցով գտնի ձեզ Signal-ում:

Ի՞նչ է օգտանունը

Signal-ի օգտանունը հավելված մուտք գործելու համար չէ, դա պարզապես Signal-ում ձեր հասցեն է։ Հարկ է նաև տարբերակել՝ ձեր օգտանունը չի փոխարինում Signal-ում մուտքագրված ձեր անուն-ազգանվանը։ Ձեր օգտանունը չի երևում Signal-ում ձեր հաշվի մանրամասների բաժնում, և մարդիկ, ում հաղորդագրություն եք ուղարկում, չեն կարող տեսնել կամ գտնել ձեր օգտանունը, եթե դուք չտաք այն:

Եթե ցանկանում եք ստեղծել օգտանուն, կարող եք այցելել Signal-ի Կարգավորումներ > Օգտահաշիվ (Settings > Profile): Օգտանունը (ի տարբերություն օգտահաշվի անվան) պետք է լինի եզակի, նաև՝ վերջում պարունակի առնվազն երկու թիվ: Օգտանունը կարող եք փոխել որքան կամենաք։ Կարող եք ջնջել ձեր օգտանունը, եթե այլևս չեք ցանկանում ունենալ։

 

Սույն հրապարակման աղբյուրը։