28 Օգս 2025
Երևան, օգոստոսի 27, 2025թ.: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և CyberHUB-AM-ի կողմից պաշտոնապես գործարկվել է ԿիբեռՉատ հարթակը՝ Հայաստանի առաջին առցանց աջակցման և տեղեկատվական համակարգը, որը նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների համար։ Հարթակի նպատակն է ապահովել երեխաների և դեռահասների անվտանգությունն առցանց միջավայրում։ Այն գործում և ապահովում է երեք հիմնական խորհրդատվական և աջակցության բնույթի ուղղություններով. տեխնիկական, իրավական և հոգեբանական։
ԿիբեռՉատ հարթակը հասանելի է՝ chat.cyberhub.am հասցեով։ Այն ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում։
Հարթակը ստեղծվել է ի պատասխան աճող սպառնալիքների, որոնք թիրախավորում են երեխաներին և դեռահասներին՝ կիբեռբուլինգի, անձնական տվյալների շանտաժի, հետապնդման, օգտահաշիվները կոտրելու և այլ միջոցներով։
ԿիբեռՉատն առաջարկում է․
Հարթակը մշակված և ադապտացված է ոչ միայն երեխաների և դեռահասների, այլև մեծահասակների կարիքներին համապատասխան, որոնք կարող են հանդիսանալ երեխայի ծնողները, մանկավարժը կամ օրինական խնամակալը։
Ծնողները, ուսուցիչները, հոգեբանները և բոլոր շահագրգիռ կողմերը կարող են օգտվել կայքում առկա ռեսուրսներից՝ երեխաներին աջակցելու և առցանց սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար։
Մանրամասների համար այցելեք՝ chat.cyberhub.am հասցեով կամ պարզապես կապվեք մեզ հետ հարթակում առկա սոցիալական ցանցերով։
ԿիբեռՉատ հարթակը գործում է CyberHUB-AM նախաձեռնության շրջանակում, որը ստեղծվել է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից։ CyberHUB-AM-ը կիբեռանվտանգության հետ կապված միջադեպերի աջակցության թիմ է, որը հանդիսանում է նաև թվային միջադեպերի հետաքննության լաբորատորիա հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և անկախ լրատվամիջոցների համար։ Այժմ այն զբաղվում է նաև երեխաների և դեռահասների հարցերով։
Զառա Սարգսյան, ՅՈՒՆԻՍԵՖ, [email protected], 055232169
Ալեքսանդր Մարտիրոսյան, CyberHUB-AM, [email protected]