25 Հնս 2025
Թվային ոտնձգությունը, սպառնալիքները, և այլ տեսակի հարձակումները կարող են առաջ բերել ճնշող զգացումներ ու էմոցիոնալ տագնապային վիճակներ։ Հնարավոր է՝ քեզ զգաս մեղավոր, ամաչես, անհանգստանաս, լինես նյարդային ու չհասկանաս, թե ինչ է կատարվում։ Կարող են լինել դեպքեր, երբ ունենում ես անօգնականության զգացողություն, կամ զգում ես, որ խաթարվել է ֆիզիկական ու հոգեբանական բարօրությունդ։ Այս զգացումները տարբեր դեպքերում կարող են տարբեր լինել։
Հիշի՛ր, որ չկա արձագանքման «ճիշտ» կամ «սխալ» ձև։ Յուրաքանչյուրի անձնական տվյալներն ու դրանց խոցելիության աստիճանը տարբեր են և ամեն մեկի համար առաջացած անախորժ իրավիճակը տարբեր ազդեցություններ կարող է ունենալ։ Ցանկացած էմոցիա արդարացված է, չպետք է մտահոգվես՝ թե արդյոք քո հուզական ռեակցիան ճիշտ է, թե՝ ոչ։
Առաջնահերթ պետք է հիշես, որ ինքդ քեզ մեղադրելով հարցը չես լուծի։ Կարող ես դիմել քեզ համար վստահելի անձի, ավագ ընկերոջ, ով քեզ տեխնիկապես ու էմոցիոնալ առումով կաջակցի։
Առցանց հարձակումը կանխելու կամ դրա դեմ պայքարելու համար պետք է հավաքել հնարավորին չափ ինֆորմացիա և փաստեր (սքրինշոթեր, տեսագրություններ, լուսանկարներ)։ Եթե քո կողքին կա մեկն, ում վստահում ես, ապա դա կարող ես անել իր հետ միասին։ Անցի՛ր մեր կայքի «Ինչ անել, եթե» բաժինը, գտի՛ր այն դեպքի նկարագրությունը, որը համապատասխանում է քո ներկայիս իրավիճակին և ծանոթացի՛ր տեխնիկական, հոգեբանական և իրավական լուծումներին։ Եթե դժվարանում ես կամ հանդիպում ես խոչընդոտների, ապա կապվի՛ր մեզ հետ և մեր մասնագետները կաջակցեն քեզ։
——
Անցի՛ր մեր կայքի «Ի՞նչ անել, եթե» բաժինը, գտի՛ր այն դեպքի նկարագրությունը, որը համապատասխանում է քո ներկա իրավիճակին և ծանոթացի՛ր տեխնիկական, հոգեբանական և իրավական լուծումներին։ Եթե դժվարանում ես կամ հանդիպում ես խոչընդոտների, ապա կապվի՛ր մեզ հետ և մեր մասնագետները կաջակցեն քեզ։