14 Նյմ 2024
Այս տարվա մարտին հայաստանյան հեռահաղորդակցական ընկերության, ենթկառուցվածների դեմ կիբեռհարձակայման հետևում հնարավոր է կանգնած է Ռուսաստանը՝ նման հետևության են հանգել ԱՄՆ Հետաքննություննրի դաշնային բյուրոյում (ՀԴԲ)՝ հետաքննելով Anonymous Sudan հաքերային խմբի գործունեությունը։
Ովքե՞ր են կանգնած Anonymous Sudan-ի հետևում և ի՞նչ կապ կա Մոսկվայի հետ
Ըստ ԱՄՆ դատախազության՝ 2023թ․ սկզբից (հրապարակումների համաձայն՝ 2023թ․ հունվարից)՝ գրեթե երկու տարիների ընթացքում խումբն իրականացրել է շուրջ 35,000 DdoS (Distributed Denial of Service, բաշխված ծառայության ժխտում) հարձակումներ մոտ մեկ տասնյակ երկրների դեմ։ Նախորդ տարվա վերջին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ իրականացված հարձակումների շուրջ 80%-ն ուղղված է եղել ԱՄՆ ու նրա դաշնակիցների դեմ՝ թիրախավորելով պետական առնվազն 95 հաստատություններ և տնտեսության տարբեր ոլորտների համար կարևոր, ենթակառուցվածքային նշանակության ունեցող 450 կազմակերպություններ։
Նաև այս հանգամանքն է գրավել կիբեռանվտանգության գծով արևմտյան փորձագետների, պաշտոնյաների ուշադրությունը, որոնց բազմաթիվ ներկայացուցիչներ պնդում են՝ իբր իսլամիստական գաղափարներին համակրող Anonymous Sudan հաքերային խմբավորման հետևում, իրականում, կանգնած է Կրեմլը։ Ընդ որում, արձանագրվել են Anonymous Sudan-ի ու ռուսական հաքերային խմբերի՝ Killnet-ի ու ReVIL-ի համատեղ կիբեռգրոհներ արևմտյան, ուկրաինական թիրախների դեմ։
Այս հոկտեմբերին Լոս Անջելեսի դատարանում Anonymous Sudan-ի ղեկավարներ համարվող Սուդանի երկու քաղաքացիների՝ 22-ամյա Ահմեդ Սալահ Յուսիֆ Օմերին և 27-ամյա Ալաա Սալահ Յուսուֆ Օմերին ներկայացված ՀԴԲ մեղարանքում, մասնավորաօպես նշված է, որ «լրատվամիջոցների և [կիբեռ]անվտանգության գծով հետազոտություն իրականացնող որոշ կազմակերպությունների հաղորդման համաձայն՝ ենթադրվում է, որ Anonymous Sudan-ը կարող է լինել պետության կողմից հովանավորվող ռուսաստանցի դերակատարների [խմբավորում], որոնք թաքնվել են սուդանցի իսլամիստների անվան ներքո, և Anonymous Sudan-ը հրապարակավ նշել է իր առնչությունները Ռուսաստանին հարող Killnet հաքերային խմբավորման հետ»։
Anonymous Sudan-ը [Ռուսատանը] թիրախավորել է Հայաստանը
Նույն՝ ՀԴԲ մեղադրանքում կարդում ենք․ «2024 թվականի մարտի 1․ Anonymous Sudan-ը պնդում էր, թե DDoS հարձակումներ է ձեռնարկել Armenia Telecom-ի [Telecom Armenia-ի] ենթակառուցվածքի դեմ՝ հարուցելով խափանում: [Anonymous Sudan-ի տելեգրամյան ալիքում] առկա գրառումը պարունակում է սքրինշոթ, որը պատկերում է Հայաստանում համացանցի զանգվածային խափանման [մասին տեղեկատվություն]։ [Նույն] գրառման մեջ Anonymous Sudan-ը առաջարկել է՝ որևէ մեկն, որ ցանկանում է նման հզորության DDoS հարձակում, կարող է բաժանորդագրվել իրենց InfraShutdown ծառայությանը»։
Սակայն մարտին Հայաստանի դեմ տեղի ունեցած այդ կիբեռգրոհը միակը չէր, որի հետքերը տանում էին Ռուսաստան։ Այս տարի գրանցվել են ևս առնվազն չորս դեպքեր, երբ ռուսաստանյան ծագմամբ հաքերային թիմերը թիրախավորել են Հայաստանը։ 2024 թվականի հունվարին երեք օր տևած երեք հարձակումներ գրանցվեցին Հայաստանի կառավարության, բանկերի ու հեռտահաղորդակցության ընկերությունների դեմ, որոնք իրականացրել է Anonymous Russia հաքերային խումբը։
Այնուհետև, այս հունիսին People’s Cyber Army of Russia (Народная CyberАрмия) հաքտիվիստական խումբը կիբեռհարձակում իրականացրեց Հայաստանի կառավարության և իրավապահ մարմինների, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դեմ։ Բոլոր գրոհների ժամանակ գործի էին դրվել DDoS հարձակումներ։
Կիբեռանավտանգության ոլորտի մասնագետները Հայաստանի դեմ ռուսաստանյան տարաբնույթ հաքերային խմբերի կողմից իրականացվող հարձակումների ակտիվացումը նաև կապում են արևմտյան երկրների հետ քաղաքական, ռազմական, անվտանգային ոլորտներում նոր մակարդակի հարաբերություններ զարգացնելու Երևանի քաղաքականության հետ։
Դիտարկումներ
Ընդհանուր առմամբ, նախորդ տարիներին հետխորհրդային երկրներն ու Հայաստանը աստիճանաբար ավելի հաճախակի են դառնում ռուսաստանյան տարաբնույթ հաքերային խմբերի թիրախ։ Գլխավոր պատճառը, թերևս, ուկրաինական պատերազմին հաջորդած միջազգային ուժի կենտրոնների միջև սրված մրցակցությունն է այս տարածաշրջանում։
Սակայն գոյություն ունի նաև այլ հանգամանք՝ հաճախ ռուսաստանյան հաքերային խմբերը հետխորդային երկրները դիտարկում են որպես փորձադաշտ՝ գործիքներ, գործողություններ, գաղափարներ փորձարկելու, հղկելու, որպեսզի հետագայում այն կիրառեն արևմտյան երկրների դեմ։ Այս առումով հատկապես առանձնանում են բալթյան երեք պետությունները, սակայն բացառություն չեն մյուս հետխորհրդայաին երկրները։
Եթե ընդհանրացնենք, ռուսաստանյան հաքերային խմբերի գործունեությունը կարելի է բաժանել չորս ուղղությունների՝