22 Սպտ 2024
Ռուսատանյան հաքերային խումբ ներկայացող Cyber Volk-ը 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Twitter/X-ում գրառում կատարեց այն մասին, որ նրանք ներթափանցել են Հայաստանի վարչապետի աշխատակազմի տվյալների բազա՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։ Գրառման մեջ հաքերները նշում են, որ մուտք են ստացել կառավարության տվյալների բազա և վարակել UNIX համակարգը՝ Լինուքսի վրա հիմնված վիրուսով։
Հաքերային խումբը Հայաստանի կառավարությանը սպառնացել է ջնջել տվյալների բազայում առկա տեղեկությունները, եթե 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2.5 միլիոն ԱՄՆ դոլար չփոխանցի իրենց։ Ավելի ուշ այս գինը նվազել է մինչև 30 հազար ԱՄՆ դոլար։
Չնայած այս հայտարարությանը, պետք է նշել, որ խոսքը Հայաստանի կառավարության անանուն բաց FTP սերվերի մասին է։ Այն ֆայլերի փոխանցման ծառայություն է և կառավարությունը հատուկ է այն տրամադրում բաց եղանակով, որտեղ առանց որևէ մուտքանունի հնարավոր է մուտք գործել։ Բաց սերվերի նպատակն է հիմնականում լրագրողների հետ նյութեր փոխանակելը, առկա տվյալներով կիսվելն ու պաշտոնական և հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը մատչելի դարձնելը։ Այլ կերպ ասած՝ այս սերվերին հասնաելիություն ստանալու համար որևէ հաքերային գիտելիք կամ գործողություն կատարել չի պահանջվում, իսկ խմբի հայտարարությունները բավական անլուրջ տպավորություն են թողնում։
——————————
Սույն բլոգը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: