Մեր մասին

Հայաստանում արդեն գործում է թվային տեխնոլոգիաների, կիբեր֊անվտանգության հետ կապված արտակարգ պատահարների (CERT) աջակցության թիմ՝ ՀԿ-ների, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և անկախ լրատվամիջոցների համար։

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն և աջակցություն՝ թվային տեխնոլոգիաների հետ կապված պատահարների դեպքում, ընդ որում՝ մեր աջակցությանը դիմողների տվյալների գաղնտիությունը երաշխավորվում է։

Մենք նաև անանուն կերպով՝ առանց նույնականացնելու դիմողներին, հավաքում և վերլուծում ենք հայաստանյան քաղհասարակության դեմ ՏՏ ոլորտի հարձակումների, պատահարների մասին տեղեկատվությունը՝ դրա հիման վրա առավել արդյունավետ պաշտպանության մեթոդներ մշակելու նպատակով։

Մեզ կարող եք գրել էլ֊փոստով՝ [email protected] հասցեով կամ տոմս բացելով մեր աջակցության հարթակում https://cyberhub.am