07 Փտր 2023
Fcacebook-ի և Instagram-ի ձեր հաշիվների անվտանգության ապահովման համար կարևոր է ունենալ ամուր գաղտնաբառեր։ Գաղտնաբառը պետք է լինի բարդ, ունենա ութից ավելի նիշ և պարունակի մեծատառ, փոքրատառ, թվանշաններ ու հատուկ նշաններ։ Այն չպետք է լինի կռահելի․ օրինակ՝ չարժե որպես գաղտնաբառ օգտագործել ձեր երեխաների անունները և ծննդյան թվերը։
Անչափ կարևոր է, որպեսզի ձեր գաղտնաբառերը չկրկնվեն՝ Fcacebook-ի օգտահաշվի գաղտնաբառը տարբերվի էլեկտրոնային փոստի գաղտնաբառից, իսկ վերջինս էլ՝ բանկի հաշվի գաղտնաբառից։
Գոյություն ունեն գաղտնաբառեր ստեղծող, կարգավորող բազմաթիվ ապահով ծրագրեր։
Օգտահաշիվների պաշտպանությունն ուժեղացնելու համար՝ հարկ է ակտիվացնել երկփուլային վավերացումը։ Այն ենթադրում է, որ մուտքանուն և գաղտնաբառ ներմուծելուց հետո, պետք է լրացուցիչ կոդ մուտագրել, որը կարող եք ստանալ SMS-ի տեսքով կամ հատուկ՝ վավերացնող հավելվածը այն կստեղծի ձեր հեռախոսի մեջ։