Տեխնիկական վերլուծություն․ Signal-ի հաշիվների զավթման ֆիշինգային արշավ
23 Սպտ 2025
Անհայտ հաքերը (կամ հաքերային խումբը) ներկայումս Signal-ում ֆիշինգային արշավ է իրականացնում, որի նպատակն է գողանալ օգտահաշիվները։ Գրոհի հիմքում սոցիալական ինժեներիան է՝ խաբեությունը, որի հիմքում մարդկային գործոնն է։ Չարագործը ներկայանում է որպես «Signal-ի աջակցման ծառայություն»՝ թիրախներին մոլորեցնելով և ստիպելով տրամադրել իրենց 6-նիշանոց գրանցման ստուգման կոդը։ Հաջող գրոհը թույլ է տալիս զավթել հաշիվը միայն այն դեպքում, եթե թիրախի «Գրանցման արգելքը» (Registration Lock) անջատված է։
Գրոհի վերլուծություն և TTP-ներ (մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր)
Գրոհն ընթանում է հստակ, բազմափուլ գործընթացով․
Նախնական կապ (T1566.002 — Նպատակային ֆիշինգային հաղորդագրություն): Թիրախը հաղորդագրություն է ստանում անհայտ համարից, որի պրոֆիլի անունը «Signal Support» է կամ դրա որևէ տարբերակ։ Հաղորդագրության տեքստում ասվում է, որ տվյալ օգտահաշվում հայտնաբերվել է «կասկածելի ակտիվություն»՝ օգտատիրոջ մոտ հրահրելով տագնապի և հրատապության զգացում։
Սոցիալական ինժեներիա (T1598 — Տեղեկատվության համար ֆիշինգ): Գրոհի հիմքը օգտատիրոջը մոլորեցնելն է։ Չարագործը հրահանգում է թիրախին սպասել ստուգման կոդի։ Միևնույն ժամանակ, չարագործը թիրախի հեռախոսահամարով Signal-ի գրանցման գործընթաց է սկսում իր ձեռքի տակ եղած սարքի վրա։ Այս գործողությունը ստիպում է Signal-ի համակարգին 6-նիշանոց միանգամյա օգտագործման վավեր կոդ (OTP) ուղարկել թիրախի սարքին։
Հավատարմագրերի (credentials) հավաքագրում: Այնուհետև չարագործը թիրախից պահանջում է տրամադրել այդ OTP-ն զրույցի ընթացքում։ Մեր վերլուծությունը, որի ընթացքում մենք միտումնավոր սխալ կոդեր ենք տրամադրել, ցույց տվեց, որ չարագործի գործընթացը, հավանաբար, սկրիպտավորված։ Չարագործի պատասխանը պարզ կրկնություն էր՝ շարունակաբար նշելով, որ կոդը «անվավեր է» և պահանջելով ճիշտ կոդը։
The attacker enters into a loop, continously asking for the code.
Ցուցիչներ և հայտնաբերում
Հարձակումը հայտնաբերելու համար անհրաժեշտ է ճանաչել հետևյալ ազդակները.
Աղբյուրը. Չսպասված և չպահանջված հաղորդագրություն, որը ներկայանում է որպես «Signal-ի աջակցման ծառայություն»։ Signal-ը երբեք ուղիղ հաղորդագրությունների միջոցով աջակցման կապ չի նախաձեռնում։
Բովանդակություն: Ցանկացած հաղորդագրություն, որը պահանջում է գրանցման կոդ։ Սրանք միայն օգտատիրոջ համար նախատեսված գաղտնիքներ են՝ գրանցման կամ նոր սարքի վրա վերատեղադրման գործընթացի համար։
Signal-ի հավելվածի նախազգուշացումներ: Հավելվածն ինքը նախազգուշացնում է, որ հաղորդագրությունը ստացվել է անհայտ կոնտակտից։ Այս նախազգուշացումը պետք է դիտարկել որպես բարձր առաջնահերթության ահազանգ։
Հարձակման հետևնանքերի հաղթահարում
Եթե Signal օգտահաշվի անվտանգության կարգավորումները լիարժեք միացված են, հարձակումը կձախողվի։ Մասնավորապես.
Առաջնային հակազդեցություն՝ Գրանցման արգելափակում Սա ամենակարևոր պաշտպանությունն է։ «Գրանցման արգելափակումը» միացնելու դեպքում հեռախոսահամարը նոր սարքի վրա վերագրանցելիս պահանջվում է օգտատիրոջ կողմից ստեղծված PIN կոդ։ Սա թույլ չի տա վավեր OTP ունեցող չարագործին ավարտին հասցնել հաշվի զավթումը, նույնիսկ եթե օգտատերը սխալվել ու տրամադրել է SMS֊ով ստացված մեկանգամյա կոդը։
Ինչպես ակտիվացնել՝ Signal Settings > Account > Registration Lock > Enable
Օգտատերերի իրազեկում
Բոլոր գրանցման կոդերը/OTP-ները դիտարկե՛ք որպես զգայուն տվյալներ։ Դրանք նախատեսված են միայն հավելվածում մուտքագրելու, ոչ երբեք երրորդ կողմին տրամադրելու համար։
Մի՛ վստահեք չպահանջված մուտքային հաղորդագրություններին՝ անկախ ուղարկողի երևացող անունից։
Արձագանքում միջադեպին
Եթե թիրախավորվել եք. Մի՛ արձագանքեք։ Անմիջապես օգտագործե՛ք հավելվածի «Արգելափակել» և «Հայտնել խախտման մասին» գործառույթները։
Եթե OTP-ն տրամադրվել է («Գրանցման արգելափակումը» անջատված է): Հաշիվը խոցելի է։ Օգտատերը պետք է անմիջապես վերագրանցի իր Signal-ի հաշիվը իր հիմնական սարքի վրա։ Սա կչեղարկի չարագործի ակտիվ գրանցման գործընթացը։ Վերահսկողությունը վերականգնելուց հետո անմիջապես միացրե՛ք «Գրանցման արգելափակումը»։
Եթե OTP-ն տրամադրվել է («Գրանցման կողպեքը» միացված է): Դուք, ամենայն հավանականությամբ, ապահով եք։ Չարագործը չի կարող ավարտին հասցնել զավթումը առանց PIN կոդի։ Արգելափակե՛ք հարձակվողին և Signal֊ին հայտնե՛ք ուղարկողի մասին՝ օգտագործելով համապատասխան կոճակը։
Եթե տրամադրել եք OTP-ն, և չարագործը հաջողությամբ գրանցվել է (այսինքն՝ «Գրանցման կողպեքն» անջատված է եղել), իսկ հետո փոխել է ձեր PIN կոդը։ Ձեր հաշիվը վտանգված է։ Չարագործը կարող է փոխել ձեր PIN-ը և ձեզ արգելափակել։
Փորձե՛ք անմիջապես վերագրանցվել՝ չարագործից առաջ ընկնելու համար։ Եթե նա դեռ չի հասցրել փոխել PIN-ը, հնարավոր է՝ կարողանաք վերականգնել վերահսկողությունը։
Եթե դուք արգելափակված եք, պետք է այլընտրանքային կապի միջոցներով (էլ․ փոստ, զանգ, այլ մեսենջեր) զգուշացնեք ձեր կոնտակտներին, որ ձեր Signal-ի հաշիվը վտանգված է, և նրանք չպետք է վստահեն դրանից եկող որևէ հաղորդագրության։